Արարատի մարզպետարանի աշխատակիցները կարող են փակել Արարատ-Երևան ճանապարհը՝ բողոքելով 5%-ների դեմ

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնության տեղեկություններով` Արարատի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում կատարվել են կենսաթոշակային պարտադիր պահումներ: 168.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Հայկ Գևորգյանը դա գնահատեց որպես ՀՀ Սահմանադրության, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի և ՍԴ որոշման կոպիտ խախտում, եթե այն կատարվել է առանց աշխատողների համաձայնության:

«Պահանջում ենք հետ վերադարձնել աշխատակիցներից ապօրինաբար պահված գումարները, այլապես մարզպետարանը հայտնվելու է լուրջ սոցիալ-քաղաքական խնդիրների առաջ, քանի որ աշխատողները ակնհայտ դեմ են այդ պահումներին և պատրաստ են իրենց բողոքի ձայնը բարձրացնել նաև հանրային ակցիաների ձևով, այդ թվում՝ Արարատ-Երևան ճանապարհը արգելափակելու եղանակով: Եթե այս հարցի շուրջ մարզպետարանը մի քանի օրվա ընթացքում լուծում չառաջարկի, ապա մենք կսկսենք մեր քայլերի իրականացումը»,- ասաց Հ. Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728