Կխնդրեի` չհամեմատեք այդ երկու երկրները, դրանք անհամեմատելի են: Ուկրաինայում տարանջատել ենք ժամանակային խնդիրները, և դեռևս համաձայնագիրն ընդունված չէ:
Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի կալորիկանությունը համապատասխանում է ստանդարտներին և պայմանագրում ամրագրված չափանիշներին: Նման պնդում այսօր մի խումբ լրագրողների հետ զրույցում արեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ մեկնաբանելով օրերս իրականացված փորձարկումները և ՀՀ-ում Վրաստանում սպառվող գազի որակի համեմատությունը:
Ըստ նախարարի՝ ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով շահութահարկը կսահմանվի 0%, եկամտահարկը ֆիքսված 10%: Նախատեսվում է, որ օրինագիծը կգործի մինչև 2020 թ.: Վ.Ավանեսյանը նշեց, որ այս նախաձեռնության արդյունքում ակնկալում են, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում տարեկան 40-60 ընկերություններ կստեղծվեն, որոնք մտավոր սեփականության ոլորտի ապրանքներ կստեղծեն:
Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանը և Ուկրաինան համեմատելի չեն: Այսօր նման հայտարարություն արեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ «ԵՄ-ՀՀ համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներկայացում» թեմայով համաժողովից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Սրանով ԵՄ-ն վերահահաստատում է ԵՄ հանձնառությունը ՀՀ-ի սոցիալ-տնտեսական զարգացման համար և ցանկանում եմ ցրել այն բոլոր մտահոգությունները, որ ԵՄ-ն դադարել է աջացութուն ցուցաբերել Հայաստանին»,- հայտարարեց ԵՄ դեսպանը:
Ուկրաինական իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի դեմ կիրառվելիք պատժամիջոցների դեպքում ամենավատատեսական սցենարը եթե դիտարկենք, ապա դա համաշխարհային ճգնաժամի կրկնության վտանգն է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Սամվել Ավագյանը:
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Անասնագլխաքանակի համատարած հաշվառման հանրագումարները» 2014 թ-ի հունվարի 1-ի դրությամբ, որում ներկայացված են գլխաքանակի աճի ցուցանիշների 2 տարբեր տվյալներ՝ հաշվառման ընդհանուր արդյունքների և ճշգրտումների: Ըստ այդմ՝ հաշվառման արդյունքում պարզվել
Երեկ Մոսկվայի արբիտրաժային դատարանում կայացվել է հերթական վճիռը «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դեմ: Ըստ ռուսական РАПСИ գործակալության՝ դատարանը բավարարել է «Նաիրիտից» 25.183 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ Միջպետական բանկի հայցը։
Հայաստանում ներկայիս օրակարգային ամենագլխավոր հարցերից մեկը, թերևս, կենսաթոշակային բարեփոխումների թեման է, որի շուրջ, սակայն, եթերում բանավեճերի, կողմերի կարծիքների բախումների չենք հանդիպի:
«Հայաստանը և Սերբիան ապացուցել են, որ գիտեն, թե ինչպես օգտակար լինել միմյանց, բայց առևտրային և տնտեսական հարաբերությունները հեռու են առկա ներուժը ողջ ծավալով իրականացնելուց և կարիք կա դրանք խթանելու:
«Ցանկացած դեպքում պատժամիջոցները, եթե ազդում են մեր գործընկեր երկների տնտեսության վրա, լինի դա Ռուսաստանը, ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը, առավելևս եթե նրանց հետ ունենք մեծ առևտրաշրջանառություն, ազդեցությունը չի կարող լինել լավ»,- այս մասին այսօր հայ-սերբական համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
2013 թ-ին Հայաստանի և Սերբիայի միջև առևտրաշրջանառության ծավալները բավականին կտրուկ աճել են և հասել 8.5 մլն դոլարի, որից 5.5 մլն դոլարը մեր երկրից հանքահումքային արդյունաբերության արտահանումն էր:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ քննվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու գործով դատական նիստը երեկ կրկին հետաձգվել է:
«SandbadTir INTL Transport Co.LTD» իրանական ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը 168.am-ին հայտնեց, որ ինքը միջնորդել է հետաձգել դատը, քանի որ ներկայումս իր վստահորդի և «Նաիրիտ» գործարանի միջև բանակցություններ են ընթանում` պարտքը մարելու ուղղությամբ:
««Մարիաննան» մեծ, հարգված տնտեսություն է ու այդ քայլին ստիպված է գնացել: Մենք բոլորս չենք ուզում թանկացնել, բայց այլ տարբերակ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կաթնամթերք արտադրողների միության նախագահ, «Չանախ» հիմնադիր-տնօրեն
Մինչ պաշտոնյաները հողօգտագործողներին կոչ են անում ժամանակին վճարել ոռոգման ջրի վարձը, որպեսզի անխափան ջուր ստանան, 168.am-ի տեղեկություններով, հենց գյուղոլորտի բարձրաստիճան այրերը, մասնավորապես փոխնախարար Սամվել Գալստյանը, չի վճարում ջրի վարձը: Ընդ որում՝ Ս.Գալստյանը Քաղցրաշեն գյուղի ՋՕԸ-ի խորհրդի նախագահն է:
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի մասնաշենքերը գրավադրված չեն, իսկ բոհի աշխատակիցների աշխատավարձի գծով այլևս պարտք չկա: 168.am-ի՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հղված հարցադրումներին ի պատասխան հավաստիացրել են նախարարությունից:
Ըստ նախարարի՝ հայկական հողի բարիքները, հատկապես պտուղ-բանջարեղենը այդքան շատ համեղ են, որովհետև մեր կանայք սիրով են կատարում իրենց գործը և հոգու ջերմությունն են հաղորդում հողին:
«Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները մեզ հայտնեցին, որ այդ վարչական տուգանքները փաստաբանների միջոցով կբողոքարկեն, բայց եթե ստիպված էլ լինեն վճարել, դա կարվի «Դ!ԵՄ ԵՄ»-ի կողմից՝ հերթական ակցիայի ժամանակ, 10 և 20 դրամանոց կոպեկներով։ Ակտիվիստները նշում են, որ տեսանյութերում հստակ երևում է, որ ոստիկանները անհարգի ուժ են կիրառում ակտիվիստների նկատմամբ և գուցե դատական հայց ներկայացվի հենց ոստիկանների դեմ։
Այսօր ֆինանսների նախարարության մոտ «Դ!ԵՄ ԵՄ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացի, 1947 թ. ծնված Նիկոլայ Աղաբաբյանի գործովԵրևանի կենտրոնական ոստիկանությունում քննություն է կատարվում: Այս մասին 168.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նախարարի փոխարեն ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջավ նախարարության աշխատակազմի ղեկավարը։ Սակայն մասնակիցներին դա չբավարարեց և նրանք փորձեցին փակել ճանապարհը։ Ոստիկանությունը փորձեց դա թույլ չտալ, ինչի հետևանքով առաջացավ քաշքշուկ։
Ոստիկանները փակեցին նրանց ճանապարհը, սակայն ակցիայի մասնակիցները չեն նահանջում են և պահանջում են, որ իրենց մոտ իջնի անձամփ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։
Քիչ առաջ Ֆինանսների նախարարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Նիկոլայ անունով 67 տարեկան մի տղամարդ ցույց էր տալիս ԽՍՀՄ բանկում պահվող իր ավանդների փաստաթղթերն ու պահանջում վերադարձնել իր գումարները՝ սպառնալով ինքնահրկզվելով։
Ես կարծում եմ, որ եթե ոչ մի խանգարող հանգամանք չծագի, այս տարի Հայաստանը կկարողանա դառնալ Մաքսային միության լիիրավ անդամ: Ես ողջ իրադարձություններին ուշադիր հետևելու հնարավորություն չունեմ, բայց գործընթացը հանդարտ, իր հունով գնում է:
«Այս տարիքում ես պետք է դատարա՞ն գնամ, ինչո՞ւ: 1952-ից ես պետության լիազորն եմ, երբեք ոչ մի աշխատանքի մեջ ոչ մի թյուրիմացություն թույլ չեմ տվել, անունս անաղարտ եմ պահել, դարձել 80 տարեկան, որ հիմա դատարան կանչե՞ն: Սա՞ է իմ վարձը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ հնարավոր է համարում ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին նախագծի պատրաստումը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը պարզաբանեց, որ դա ընթացակարգ է, հաստատված է ճանապարհային քարտեզը և, կախված թե ինչպես է ՀՀ-ն առաջ շարժվում, որոշակի աշխատանքները կատարելուց հետո պետք է անցնեն պայմանագրի կատարմանը:
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնցով ՎՊ-ին արգելվում է քաղաքական և իրավական գնահատականներ տալ:
2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում 2010-ին 146 շահառու ստացել է 950 տոննա սերմացու, ամբողջը վերադարձվել է, 2011 թ-ին ներկվել է 1150 տոննա, որից 50 տոննան հատկացվել է Արցախին, մնացածը՝ 255 շահառուների, որոնցից 140-ը վերադարձրել են, 105-ի դեմ դատական վարույթ է սկսվել,
Իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերության գոյությունը հաստատող փաստաթղթերը առաջիկա 2-3 օրվա մեջ կլինեն Երևանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հավաստեց ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը՝ նշելով, որ փաստաթղթերն ուշանում են, քանի որ պետք է ԻԻՀ ԱԳՆ-ում համապատասխան ձևակերպում արվի, որպեսզի դրանք այլ օտար երկրում իրավական հիմք ունենան:
Մինչև մարտի 20-ը պատրաստ կլինի մթերողների կողմից պտուղբանջարեղենի և խաղողի մթերման ծավալների չափերը, որոնք կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին, որպեսզի գյուղացիներն աշխատանքները սկսելուց առաջ իմանան, թե ինչ է մթերվելու և ըստ այդմ պլանավորեն իրենց աշխատանքները: