Բաժիններ՝

Ի՞նչ է սպասվում ժանյակավոր ներքնազգեստներին ՄՄ մտնելուց հետո՝ պարզաբանում են փոխնախարարները

2014 թ. հուլիսի 1-ից Ռուսաստանում կգործի ժանյակավոր անդրավարտիքների արտադրության արգելքը: Մաքսային միության տեխնիկական պահանջներում այս դրույթը մտցրել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը և դեռ անցած տարվա վերջին փոխնախարար Վիկտոր Եվտուխովը դա բացատրել էր կտորի անվտանգության պահանջներով:

Թե ՌԴ այս որոշումն ինչպե՞ս կազդի հայ սպառողների վրա, այսօր պարզաբանեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ, ՄՄ հետ կանոնակարգման հարցերով աշխատանքային խմբերի ղեկավարներ Գարեգին Մելքոնյանը և Տիգրան Հարությունյանը:

«Ես դրա խոշորագույն մասնագետը չեմ, բայց Մոսկվան գլամուրային ապրանքների ամենամեծ սպառողներից մեկն է, և մեր աչքով տեսնում ենք, որ բրենդները՝ «Վիկտորիա Սիքրետը», «Ագենթ պրովոկատոը», որոնք ամենամեծ մատակարարն են, շարունակում են գործել Ռուսաստանում»,- ասաց Տ.Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս