Բաժիններ՝

Գազի կալորիականությունը ստուգող հանձնաժողով կստեղծվի

«Վերջին շրջանում գազի կալորիականությունը մտահգություն է առաջացնում հասարակության շրջանում, թեև այդ առումով բազմաթիվ պարզաբանումներ տրվել են, սակայն դեռևս կասկածներ կան, թե արդյոք կալորիականության ցուցանիշները համապատասխանում են անհրաժեշտ պահանաջներին, թե՞ գազի որակը փոփոխվել է»,- այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա՝ իրավիճակի գնահատականները պետք է սպառիչ ներկայացվեն հանրությանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն առաջարկեց ստեղծվել գազի կալորիականությունը ստուգող հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացությունները պարզ, մատչելի ձևով կներկայացվի հանրությանը: Նրա խոսքով՝ գազի կալորիականությունը չափվում է թե՛ սահմանի վրա և թե՛ խոշոր սպառողների մոտ` Հրազդանի ՋԷԿ-ի, Արարատի ցեմենտի գործարան և այլն:

Գազի կալորիականությունը ստուգող հանձաժողովը կստեղծվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո, որի մեջ կընդգրկվեն տարբեր գերատեսչություների, ՀԿ-ների, ԳԱԱ ներկայացուցիչներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս