Բաժիններ՝

ՄՄ հետ բանացությունների սեղանին կդրվի 900 անուն ապրանքների ցանկ

Մարտի 10-ին Երևանում աշխատանքային հանդիպում կկազմակերպվի հանդիպում ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ, որտեղ կքննարկվեն աշխատանքային խմբի գործունեության արդյունքում առաջացած խնդիրները և Ճանապարհային քարտեզով նախանշված հետագա գործողությունները:

Ինչպես այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Սակագնային կանոնակարգման աշխատանքային խմբի և Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Մելքոնյանը, ցանկը, որի շուրջ բանակցելու են, այժմ 900 անուն ապրանքներից է կազմված: Նա նշեց, որ գործարարների, ավտոներկրողների, դեղագործների, թռչնաբույծների հետ քննարկվել է խնդիրը և կոչ արեց բոլոր շահագրգիռ կառույցներին՝ ներգրավվել քննարկումներում:

«Երբ պահը կհասունանա, մենք կծանուցենք ԱՀԿ-ին, որտեղ շատ ծանր աշխատանք կա անելու»,- ասաց Գ.Մելքոնյանը:

Ճանապարհային քարտեզի Արդյունաբերության ոլորտին առնչվող կետերի կատարման նպատակով աշխատանքային խմբի կողմից պատրաստվել են Հայաստանի արդյունաբերական ոլորտներին առնչվող իրավական ակտերի ցանկ (այդ թվում` նաև ՀՀ Ազգային ժողովի քննարկման փուլում գտնվող «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը), որտեղ կարող է անհրաժեշտություն առաջանալ կատարելու փոփոխություններ՝ այդ ակտերը «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի Համաձայնագրի դրույթների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով,

Այդ փաստաթղթերը ԵՏՀ-ին հասանելի դարձնելու նպատակով ներկայումս թարգամնվում են և մինչև փետրվարի 20-ը կներկայացվեն ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտին` ուսումնասիրելու և հերթական հանդիպման ընթացքում (փետրվարի 25-26-ին Մոսկվայում) դրանք քննարկելու:

Ըստ Գ. Մելքոնյանի ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի մասնագետների հետ փետրվարի 4-5-ին Երևանում կայացած հանդիպման արդյունքում ստորագրված Արձանագրությամբ` Ճանապարհային քարտեզի 154-159 կետերի վերաբերյալ անհրաժեշտ հանձնարարականների կատարման արդյունքում փետրվարի 25-26-ին նախատեսվում է Մոսկվայում կազմակերպել 2-րդ հանդիպումը ` Ճանապարհային քարտեզի գործողությունների հետագա քայլերի քննարկման նպատակով:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս