«Եթե Իրանը մեզ էժան գազ կտա, մենք երկու ձեռքով կողմ ենք Իրանից գազ գնելուն»,- այսօր ասուլիսի ժամանակ իրար հաջորդելով հայտարարեցին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու նույն հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով օրերս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը, թե Հայաստանը բանակցություններ է վարելու Իրանի հետ սպառման համար գազ գնելու հարցի շուրջ:
«Ես ռեալ դաշտից եմ, ուտոպիական դաշտից չեմ, 1+1=2: Անվստահության մեխանիզմ գոյություն ունի, բարի ցանկությունների տեղ չի: Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է:
Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունները դրական ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի վրա: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ նշելով, որ ՌԴ դեմ սանկցիաների ազդեցությունը կարող է շղթայական լինել:
«Ես շատ եմ շփվում ադրբեջանցի լրագրողների հետ, որոնք հոգեխանգարմունք ունեն Ղարաբաղի թեմայի հետ կապված և շատ կոշտ են տրամադրված Հայաստանի հանդեպ, քննարկման այլ թեմա չունեն: Հասկանալի է, որ նրանց ավելի անհանգստացնում են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները և հակամարտության սրման դեպքում ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցությունը:
Ըստ Էդվարդ Սանդոյանի՝ ամեն ինչ նորմալ է, համագործակցությունը չէր դադարեցվել, և ԵՄ կողմից վստահությունը խարխլվելու առիթ չկա:
«Կառավարությունը հետքայլ չի անում, կառավարությունը առաջ քայլ է անում: Ես այս պահին որևէ լրացուցիչ առաջարկություններ կամ դիտարկումներ չեմ կարող ներկայացնել: Ընդհանրապես մենք միշտ պատրաստ ենք եղել և վարչապետի ասածը շատ հստակ էր այդ առումով…
«Չեմ կարծում, որ զգույշ է մեր վերաբերմունքը, արտգործնախարարն իր հայտարարությունն արել է, Լեռնային Ղարաբաղ Հանրապետությունն իր դիրքորոշումը հայտնել է, ես այստեղ զգույշ վերաբերմունք չեմ տեսնում»:
«Այդ բուհերը միասնական եղել մինչև երկրաշարժը: Երկրաշարժից հետո Ռիժկովի այցից հետո որոշվել էր Հայստանում առավել մեծ ուշադրություն դարձնել կիրառական ոլորտի կադրերի պատրաստմանը, Պոլիտեխնիկի կազմից առանձնացվեց Ճարտարապետաշինարարական համալսարանը:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց ներկայացնել այս տարվա հունվարից կենսաթոշակների բաձրացմանն ու աղքատության մակարդակի նվազման ուղղված քայլերը:
«Երիտասարդները դիմել են կառավարություն բազմաթիվ նամակներով, որտեղ մտահոգություն են հայտնել կուտակային կենսաթոշակային ռեֆորմի վերաբերյալ: Նամակների տակ ստորագրել են հազարավոր երիտասարդներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից»:
Հարցին՝ ո՞ւմ ելույթն է նախատեսվում մարտի 22-ին, Դ.Մանուկյանը պատասխանեց, որ դեռ չի կարող ասել, օրակարգը քննարկվում է և վերջնականապես որոշված չէ, նաև քաղաքական 4 ուժերի հետ երկուստեք ցանկություն կա, որ նրանց ներկայացուցիչները ելույթ ունենան:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով մասնակցել է «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամների և քաղաքական 4 ուժերի հանդիպմանը, 168.am-ի հետ զրույցում ո´չ հաստատեց և ո´չ էլ հերքեց տարածված տեղեկությունները, թե քաղաքական չորս ուժերը ակտիվիստների առաջ պայման են դրել, որ մարտի 22-ի հանրահավաքում չպետք է ելույթ ունենան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլեանը:
«ԵՄ-ում կա ավանդույթ՝ ամեն ինչ քննարկել, և ՀՀ կառավարությունը սովորել էր չհամաձայնել: Էշթոնի հետ մեր նախարարները համաձայնում էին, վիճում էին, բայց այսօր մենք նույն մարտահրավերի առաջ ենք՝ ՄՄ-ում չի կարելի վիճել»,- ասաց Ս.Գրիգորյանը:
«Երբեք չպետք է փորձենք առանձնացնել տնտեսական, քաղաքական, մշակութային գործընթացներն իրարից»,- նշեց Մինասյանը:
Այսօր Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ «Ակցեռն կորպորացիայի» տարածքում տեղի ունեցավ «Տնտեսություն և Գործարարություն» ակումբի շնորհանդեսը:
Ոսկեգործության ոլորտի ազատ տնտեսական գոտին նախատեսվում գործարկել մինչև այս տարվա վերջ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, ազատ գոտու կառավարիչը՝ Հայ ոսկերիչների միջազգային միությունն (AJA), ինքն է շտապում և աշխատանքները հնարավորինս արագ կավարտվեն:
«168 Ժամի» հարցին՝ ձկնաբուծության ծրագրի արդյունքում ինչքա՞ն շահույթ են ակնկալում, և գումարային արտահայտությամբ ինչքա՞ն վնաս այն կհասցնի Սևանին, Գ. Թադևոսյանը պատասխանեց, որ տարեկան 50 հազար տոննա կերի դեպքում մոտ այդքան ձուկ կստանան, կիլոգրամը 6000 դրամով եթե հաշվարկենք, կստացվի 300 մլրդ դրամ, մինչդեռ այդ կերի պատճառով Սևանի հատակին ազոտական ու ֆոսֆորական կուտակումներ կառաջանան, որը ծրագրի ողջ տևողության՝ 5 տարվա ընթացքում ահռելի զանգված կկազմի, լիճը կճահճանա:
Հայաստանում 1 տարվա ընթացքում խաղողի այգիների տարածությունն ավելացել է 50 հեկտարով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թ-ին ՀՀ-ում խաղողի այգիների մակերեսը կազմել է 17,465 հա՝ 2012 թ. 17,415 հա-ի դիմաց:
Հայաստանի էկոլոգիական հասարակությունը ահազանգում է՝ Սևանը մահացու վտանգի տակ է: Պատճառը Սևանա լճից օրենքով սահմանված առավելագույն չափաքանակից ավելի՝ լրացուցիչ 70 միլիոն խմ ջրի բացթողումների և 5 տարի ժամկետով Սևանը ձկնաբուծարանի վերածելու իշխանության ծրագրերն են:
Ուկրաինական ճգնաժամը շարունակում է էլ ավելի խորանալ և այդ պայմաններում Հայաստանը կարող է կորցնել իր առևտրաշրջանառության ամբողջ ծավալների 40-45 %-ը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը…
Այսօր հայտնի դարձավ, որ Հայ-ռուսակաև (Սլավոնական) համալսարանի մասնագետները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության պատվերով մշակել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը և առաջիկա երկուշաբթի այն ներկայացվելու է ԼՂՀ նախագահին և կառավարությանը։
Սակայն այս տարվա սկզբին Ն.Երիցյանը միացել է համակարգին և կուտակում է իր աշխատավարձի 5 %-ը: 168.am-ը ԿԲ փոխնախագահից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ որոշում ընդունեց միանալ համակարգին և ի՞նչն էր խանգարում անցած 3 տարիներին միանալ կամավոր համակարգին:
168.am-ի հարցերին՝ ի՞նչն է հիմք հանդիսացել հարցման համար, երբ քաղաքացիական հասարակությունը մշտապես խուսափում էր ասոցացվել որևէ քաղաքական ուժի հետ, համագործակցությունը չի՞ փոխում իրավիճակը շարժման ակտիվիստ Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ այս հարցումով ուզում են պարզել շարժման անդմաների դիրքորոշումը:
«Շնորհավոր Ձեր տոնը, Սպառո´ղ»,- այս խոսքերով այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր խոսք սկսեց «Հայաստանի Սպառողների ազգային ընկերակցության» նախագահ, «Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության» նախագահ Մելիտա Հակոբյանը՝ նշելով, որ այսօր ամբողջ աշխարհում նշվում է սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրը:
«Դ!ԵՄ ԵՄ» շարժման նախաձեռնած ստորագրահավաքն՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների և ի պաշտպանություն Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի ու հանրային քննարկումների շարունակվոմ է: 168.am-ի հետ զրույցում շարժման ակտիվիստ Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ դեռ պարզ չէ, ինչքան ստորագրություններ են հավաքվել, քանի որ դեռ տեղերում են հավաքում, հիմնարկներում և չեն ամբողջացրել:
Երիտասարդներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, հայտարարեց, թե ակցիան «ինքնաբուխ» է, իրենք ոչ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում, երիտասարդները չեն ուզում տեսնել ԱԺ-ում «դհոլի նման դխկդխկող» գործիչներին:
Այս մասին այսօր ՏՄՊՊՀ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ իրենց նպատակն է թույլ չտալ նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների՝ միավորումների միջոցով չհիմնավորված խոշորացումը և գերիշխող դիրքի ամրապնդումը:
«Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերություններն այսօր խիստ նկատողության արժանացան ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ անբարեխիղճ մրցակցության համար:
Այն ուղևորափոխադրող ընկերությունները, որոնք քաղաքապետարանի պահանջը կատարելով ձեռք բերեցին ավտոբոսներ, այսօր ծայրահեղ ծանր վիճակում են, ընկերություններից մեկի մասով սնանկության գործընթաց է սկսվել, մյուսները տուն-տեղ գրավի տակ են դրել, կործանման եզրին են:
Տեղական գրեթե բոլոր՝ 10-12 ընկերությունների կողմից պահանջարկն արդեն ձևավորված է, ներկայացվել է ՌԴ ֆինանսների նախարարությանը, որպեսզի ռուսական կողմն էլ իր վաճառքի պրոցեսները կարողանա կարգավորել: