
Պետք է պայքարել կոռուպցիայի դեմ. Մորոզ Կոնդրոտ

«Մենք հասկանում ենք, որ նոր քաղաքական դասավորվածությունը պետք է բերի նոր մոտեցումների, պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, նվազեցնել հարկերը, գտնել ընդհանուր ուղիներ»,- այսօր քառյակի հրավիրած տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց Սլովակիայի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի երկարամյա նախագահ Մորոզ Կոնդրոտը:
Ըստ նրա՝ Սլովակիայում շատ արդյունավետ բարեփոխումեր են արվել տարիներ առաջ: ՀՀ-ում անհրաժեշտ փոփոխություններին անդրադառնալով՝ Մ. Կոնդրոտը նշեց, որ անհրաժեշտ է միատեսակ հարկ կիրառվել եկամտից, պետք է մտացծել շուկայի ազատականացման մասին, ռազմավարական ընկերությունները պետք է մի քանի տարի աջակցեն պետութանը:
«Եթե ձևավորեք ազատ տնտեսական գոտիներ, օրենքներ ընդունեք ներդրումների խթանման մասին, ներդրումների պաշտպանության և երկկողմանի հարկման բացառման համաձայանգրեր կնքեք գործընկեր երկրների հետ, հաջողություն կունենաք»,- ասաց Մ. Կոնդրոտը: