Կառավարության նիստում խոսվել է պարտադիր կուտակայինի մասին
ՀՀ քաղաքացիները պետք է առաջնորդվեն միայն ՀՀ Սահմանադրությամբ, ՍԴ մասին օրենքով և ՍԴ որոշման դրույթներով: Նման հայտարարություն այսօր կառավարության նիստում արեց ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ ՍԴ-ն կուտակայինի մասին օրենքի 8 դրույթներ ճանաչել է հակասահմանադրական, 7 դրույթներ՝ սահմանադրական, բայց իրավական անվտանգության չխթարման նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը բոլոր դրույթները գործում են:
Ըստ նրա՝ հնարավոր է միայն երեք դեպք, երբ ՍԴ-ն կարող է իր որոշմանը տալ հետադարձ ուժ, այդ թվում՝ երբ ՍԴ որոշմամբ է հաղորդվում հետադարձ ուժ. «Այս դեպքում ոչ միայն չի հաղորդվել հետադարձ ուժ, այլև մինչ սեպտեմբերի 30-ը ժամկետ է տրվել և դրանք ամողջությամբ շարունակում են գործել»: Փոխնախարարը նշեց, որ պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցում են 1974 թ. հետո ծնվածները և պարտավոր են կատարել պարտադիր վճարները:
«Կարծում ենք՝ մտացածին է և այնքան էլ տեղին չեն իրարամերժ մոտեցումները»,- նկատեց Ե. Կիրակոսյանը:
Կառավարության նիստը վարող փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն առաջարկեց ներկայացվածը գրավոր ձևով տրամադրել բոոր պետական մարմիններին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանի որոշմամբ աշխատանաքային խումբ է ստեղծվել, որը գործում է և մինչև մայիսի 15-ը դրույթները վերանայվելու են, և հնարավորինս սեղմ ժամկետում օրենսդրական փաթեթ կներկայացվի ՀՀ կառավարությանը. «Աշխատաքների արդյունքում պետք է իրավական դաշտում, օրենքի շրջանակներում լուծումեր ունենք»:
Gayane Khachatryan