ՀՀԿ-ականները կմասնակցե՞ն «հրաշալի քառյակի» համաժողովին

Այսօր` ապրիլի 12-ին, Ծաղկաձորում չորս ոչ իշխանական ուժերը հրավիրել են տնտեսական համաժողով՝ քննարկելու Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական քաղաքականությունն ու փրկության ուղիներ գտնելու հնարավորությունները: «Հրաշալի քառյակն» այս համաժողովին հրավիրել է նաև իշխող ուժի ներկայացուցիչներին, որոնք ոչ այնքան վաղ՝ անցած տարի, հաստատել էին կառավարության ծրագիրը և մշտապես միաձայն հաստատում էին ցանկացած օրինագիծ կամ օրենսդրական փոփոխություն, որ ներկայացնում էր Տիգրան Սարգսյանի կաբինետը:

Եթե ՀՀԿ-ական պատգամավորները մասնակցեն համաժողովին, դա կնշանակի, որ ինչ-որ առումով ընդունում են, որ վարվող տնտեսական քաղաքականությունն այնքան էլ արդունավետ չէր:

ԱԺ ՀՀԿ խմբակցության տնտեսական բլոկի կարկառուն ներկայացուցիչ համարվող Գագիկ Մինասյանը, ով գլխավորում է ԱԺ Ֆինանսավարկային հարցերով մշտական հանձնաժողովը, չի մասնակցելու համաժողովին: 168.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ տեղյակ էլ չէ՝ արդյոք ՀՀԿ-ից որևէ մեկը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ: «Ես չեմ մասնակցելու, ուրիշների մասին տեղյակ չեմ»,- ասաց Գագիկ Մինասյանը:

ՀՀԿ-ի խորհրդարանական մյուս տնտեսական առաջամարտիկը Վարդան Այվազյանն է՝ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը, ով, սակայն, լսելով հարցը՝ արդյոք մասնակցելո՞ւ է համաժողովին, պատասխանեց, թե զբաղված է, իսկ հետո դարձավ անհասանելի: Ենթադրաբար՝ Այվազյանն էլ ներկա չի լինի համաժողովին:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս