Բաժիններ՝

Մի անգամ ասացի՝ մենք ամեն օր ետ ենք մնում աշխարհից, սրանից վիրավորվել էր վարչապետը. Հայկ Չոբանյան

«Մենք պետք է կարողանանք օբյեկտիվ գնահատել ինքներս մեզ: Մի անգամ ասացի՝ մենք ամեն օր ետ ենք մնում աշխարհից, սրանից վիրավորվել էր վարչապետը: Բայց գլուխ գովելու խնդիր չկա, պետք է ինքներս մեզ ռեալ գնահատենք»,- այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 14-րդ տարեկան համագումարի ժամանակ հայտարարեց ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը՝ ներկայացնելով հաջորդ 5 տարիների ռազմավարությունը:

Ըստ նրա՝ ՏՏ ոլորտը պետք է կառավարության ամենաանհանգստացնող քննադատը և ամենավստահելի գործընկերը լինի: Չոբանյանը կարևորեց, որ ՀՀ նախագահի կողքին գտնվի մարդ, որը պատասխանատու կլինի միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար: Նպատակ կա բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատանքային խումբ ստեղծվի ԱԺ-ում: «Մենք ազգային ժողովում ունենք 0 ներկայացվածություն: Սա թույլ կտա ավելի գործնական լուծումներ տալ ոլորտի խնդիրներին»,- ասաց Հ.Չոբանյանը:

 

Չոբանյանի խոսքով՝ ռազմավարությամբ նախատեսվում է առաջիկա 5 տարում Հայաստանն ընդգրկել բարձր տեխնոլոգիական առաջին 20 լավագույն երկրների շարքում: Ռազմավարության նպատակն է կրթության որակի և աշխատուժի բարելավումը, բարձր տեխնոլոգիական ապրանքանիշի զարգացումը, որ Հայաստանը կարող է ներկայանալ որպես բարձր որակի նորարար և լուծումներ առաջարկող երկիր:

Ռազմավարությունում հատուկ տեղ է հատկացվում կրթական ծրագրերի իրականացմանը, նաև հանրային իրազեկմանը, բոլոր կամ առավելագույն ներգրավվածություն միջազգային հեղինակավոր ֆորումներին և միջազգային ֆորումների անցկացում ՀՀ-ում: Չոբանյանը նշեց, որ նպատակ կա 2018 թ-ին ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվի ՀՀ-ում:

Նրա խոսքով՝ այս տարի պետք է կարողանան այցելել Երևանի բոլոր դպրոցները, որտեղ կներկայացնեն, թե ինչքան գրավիչ է բարձր տեխնոլոգիական ոլորտը, հաջորդ տարի կայցելեն ՀՀ 3 խոշոր քաղաքների դպրոցները, իսկ 5-րդ տարում ներգարվել ամբողջ հանրապետությունը ևԱրցախը:

Միաժամաանկ, ըստ Չոբանյանի, նպատակ կա բանակում ունենալ առնվազն հինգ բարձր տեխնոլոգիական ուղղություներ՝ կիբերանվտանգութուն և այլն, որտեղ մոտ 1000 մասնագետներ ներգրավված կլինեն: Ընդհանուր առմամբ՝ 5 տարիների ընթացքում նախատեսվում է աշխատուժի քառապատկում:

Այսօր համագումարի օրակարգում է ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս