Քաղաքական ուժերը գերադասում են լռել

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ այլևս չի առաջադրվելու ՀՀ նախագահ կամ չի լինելու վարչապետ, և քննարկումներ պետք է սկսվեն պառլամենտական կառավարման մոդելի անցնելու շուրջ, նոր ալիք է առաջացրել քաղաքական դաշտում: Թե´ ՀԱԿ ներկայացուցիչները, թե´ ԲՀԿ-ականներն արդեն ժամեր շարունակ խորհրդակցություններ են անցկացնում: ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը զբաղվածությունը պատճառաբանելով՝ հրաժարվեցին առայժմ որևէ մեկնաբանություն անելուց, իսկ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն ու ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանն էլ հրաժարվեցին մեկնաբանություններից՝ առողջական խնդիրների պատճառով:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը 168.am-ի հետ զրույցում խորհուրդ տվեց չշտապել և շուտափույթ եզրակացություններ չանել: Նա դրական գնահատեց, որ գործող Սահմանադրությամբ երկու ժամկետով է նախագահ ընտրվում, և այդ ավանդույթը, որ պահպանվում է և ՀՀ-ում, և ԼՂՀ-ում, ճիշտ է.

«Վերկուսակցական ձևաչափով լինելն էլ եմ ընդունում: Եթե խորհրդարանական երկիր ենք դառնում, խորհրդարանական ընտրությունների արդյունքում կորոշվի իրական իշխանության հարցը, մինչ այժմ նախագահական ընտրությունների արդյունքում է որոշվել: Դրան էլ որ գումարվի, որ 100 % լինի համամասնականը, մենք կձերբազատվենք մեծամասնական ընտրակարգի՝ ինչ-որ տեղ՝ գուցեև դրական էլեմենտներ ունեցող, բայց հիմնականում՝ մեր իրականության մեջ ոչ այդքան դրական դեր ունեցող կարգից, մենք կունենանք 100 % համամասնական և կունենանք իրական ռեժիմ, որ ավելի ճիշտ կարտահայտի ապագա խորհրդարանում քաղաքական ուժերին՝ ներկայացվածության առումով: Այդ ավանդույթին ես կողմ եմ, որ լինի երկու ժամկետ նախագահը, որպես հավասար զսպումների դերակատարում ունեցող, և իրական բախտը կորոշվի խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ համեմատել չի կարելի ներկայիս և 2 տարի առաջվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղած իրավիճակները, նաև հավելեց, որ 2017-18-ին էլ տարբեր է լինելու երկրի դրությունը:

Կարդացեք նաև

Նա չհամաձայնեց, որ սա Ս.Սարգսյանի կողմից որոշակի զիջման գնալու երևույթ է. «Վարչապետի հրաժարականի հարցում քառյակի ազդեցությունը մեծ էր, բայց կառավարության գործունեությունն ավելի մեծ ազդեցություն ուներ: Հետագիծն ուղիղ չէ, կարող է՝ վերաիմաստավորում, վերագնահատում կա: Բոլոր դեպքերում գործընթացներն ազդեցություն ունենում են: Քաղաքացիական շարժումը ևս մեծ թափ է հավաքում, և կտրուկ միջոցներ կիրառելը կարող է ավելի բացասական հետևանքների բերել»:

Տեսանյութեր

Լրահոս