Բաժիններ՝

Քառյակն ի վիճակի է վերցնել պատասխանատվությունը՝ ՀՀ զարգացումը մեկ օր առաջ բնականոն հունի մեջ գցելու համար. Վահագն Խաչատրյան

Այսօր Հայաստանում առկա խնդիրների լուծումները պետք է լինեն միայն քաղաքական, տնտեսական լուծումները սպառված են: Նման հայտարարություն այսօր քառյակի հրավիրած տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«ՀՀ-ն հայտնվել է խորը ճգնաժամի մեջ: Հիվանդին՝ գոյություն ունեցող համակարգին՝ ավազակապետությանը, դեղամիջոցները չեն փրկի: Հարկավոր է վիրահատություն, և դա պետք է արվի շատ շտապ»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Ըստ նրա՝ պատերազմի մեջ և սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկիրը չի կարող առանց իրական ժողովրդավարության դիմակայել թե՛ ներքին և թե՛ արտաքին վտանգներին: Խաչատրյանն անդրադարձավ պետության դերին, որի առումով կա մի վտանգավոր ճանապարհ՝ մեր երկրում անհուսալի վիճակը կարող է համոզում առաջացնել, որ պետությունը թույլ է, բայց պետք է տարանջատել պետությունն ու իշխանությունը. «ՀՀ-ում գործող իշխանությունը զբաղված է հակապետական գորունեությանմբ՝ թալան, կոռուպցիա, բիզնեսի և մարդկանց ահաբեկում և այլն, որը ոչ մի կերպ չի առնչվում պետության իրական պարտականությունների հետ»:

Վ.Խաչատրյանը առանձնահատուկ կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը և մեջբերեց Աճեմօղլուի, Բայերի և այլոց գնահատականները` ՀՀ-ում կոռուպցիոն իրավիճակի վերաբերյալ: Ըստ նրա՝ հարց չի կարող առաջանալ, թե ինչու է ՀՀ-ում օտարեկրյա ներդրումների վիճակը գնալով կրճատվում՝ տարվա ընթացքում մասնավոր հատվածում 271 մլն դոլար կազմելով, կամ կրճատվել է 52%-ով: Նա ներկայացրեց մի շարք կառույցների գնահատականներ, մասնավորապես՝ PFA-ի գնահատականով ՀՀ-ում կոռուպցիայի պատճառով 2%-ային կետով տնտեսական ցուցանիշները կրճատվում են:

Կարդացեք նաև

«Գործող համակարգն ապացուցեց իր սնանկությունը: Փաստերն անհամար են:
Քառյակն ի վիճակի է վերցնել պատասխանատվությունը՝ ՀՀ զարգացումը մեկ օր առաջ բնականոն հունի մեջ գցելու համար»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս