Բաժիններ՝

Ցրտահարությունից տուժած գյուղացիները կազատվեն հողի հարկից

Այս տարի ցրտահարությունից տուժած գյուղացիներն օժանդակության կարգով կազատվեն հողի հարկից, իսկ ոռոգման ջրի վարձը կվճարեն 50%-ով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց նիստը վարող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Նա նշեց, որ մարզային և տեղական իշխանությունները պետք է կազմեն շահառուների ցուցակները, որոնք պետք է լինեն հրապարակային, այսինքն՝ տեղադրվեն մարզպետարանների կայքերում: Ջրի օժանդակության ծրագրի շահառուների ցուցակը հասանելի կլինի Ջրպետկոմի կայքում, որ իմանանք թե ով, ինչի համար է օգտվում օժանդակությունից:

Ա.Գևորգյանը նշեց, որ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  գծով ցուցակներ կկազմվեն, թե ինչ օժանդակություն է ցույց տրվում տուժած կարիքավորներին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ անցած տարի կարկուտից տուժածներին սոցիալական գծով հատկացվել է 120 մլն դամի չափով օժանդակություն, իսկ այս տարի նախատեսվել է չափորոշիչներին համապատասխանողներին տրամադրել 150-200 մլն դրամի չափով աջակցություն ցուցաբերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս