Հովիկ Աբրահամյան. ՀՀ-ի համար 915 համայնք ունենալը թանկ հաճույք է… ամենաշատը 300 համայնք պետք է լինի
Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե ի՞նչ է նախատեսվում Համայնքների խոշորացման հայեցակարգով, ասաց, թե Հայաստանում 915 համայնքներ կան, ինչը մեծ ճոխություն է և թանկ հաճույք է: Նա որպես օրինակ մատնանշեց Գերմանիան, որտեղ 3 փուլով խոշորացում է իրականացվել: Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ-ում ամենաշատը 300 համայնք պետք է լինի, ինչը բոլոր առումներով արդյունավետ կլինի՝ և´ վարչական, և´ ծախսերի, և´ այլ առումներով: Նա նշեց, որ հիմա փորձում են խոշորացում կատարել այն համայնքներում, որտեղ վեճեր չկան, օրինակ՝ Դիլիջանի մի քանի համայնքներում:
Հ. Աբրահամյանը կարևորեց ՏԻՄ-ի զարգացումը՝ նշելով, թե սոցիալական, տնտեսական մշակութային ծրագրեր են մշակում:
«Պիլոտայինից հետո, որ տեսնենք արդյունավետ է գործում է, գնալու ենք բոլոր մարզերում ծրագրի իրականացմանը»,- ասաց Աբրահամյանը: