Հովիկ Աբրահամյան. Թուրքիայի հետ պետք է զգույշ և զգոն լինել
Հայ-թուրքական արձանագրությունների մասին ՀՀ կառավարության ծրագրում խոսք չկա: Ինչպես այսօր ԱԺ նիստում ծրագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արձանագրությունների խնդիրը ՀՀ նախագահի իրավասության շրջանակում է:
«Ես իմ կարծիքը չեմ փոխել՝ արձանագրությունների ստորագրումը ճիշտ էր այն առումով, որ մենք ակնկալում էինք, որ դրանք կստորագրվեն Թուրքիայի Մեծ Ժողովի կողմից և կստանան իրավական ուժ: Դա բխում է նրանից, որ Հայաստանը հնարավորություն կստանար Թուրքիայով դուս գալ Եվրոպա: Բայց պատմությունը, ինչպես միշտ, ցույց տվեց, որ Թուրքիայի հետ պետք է զգույշ և զգոն լինել: Այս պարագայում մեր ակնկալիքները չեն սպառվել, հույս ունենք: Ապագայում, եթե չստորագրվի, չվավերացվի Մեծ Ժողովի կողմից, ՀՀ նախագահը որոշում կկայացնի»,- ասաց վարչապետը: