
Հրանտ Բագրատյանի ելույթը ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր. Հովիկ Աբրահամյան

Այսօր Աժ նիստում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ գրանցել են բոլոր հնչած մտքերը և դրանց անդրադառնալու են: Միաժամանակ նա նշեց, որ իրեն ցավ է պատճառում ծրագրային փաստարկների բացակայության դեպքում անձնական մաղձոտ դաշտ տանելը, քանի որ ժողովուրդը դա չի սպասում իր ընտրյալներից:
«Իշխանությունն ու ընդդիմությունը նույն նավում են և նավարկում են իրենց չափով: Այս առումով օրինակելի է Հրանտ Բագրատյանի կեցվածքը՝ նրա ելույթը ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր, որովհետև քաղաքական գործիչը մտածում է իր ապագայի, իսկ պետականը՝ ժողովրդի ապագայի մասին»,- ասաց Հ.Աբրահամյանը և խորհուրդ տվեց մտածել ու կոչ արեց հանդուրժողականության մթնոլորտում միասին աշխատել:
ԱԺ-ում կառավարության ծրագրի քվեարկությունը կկայանա այսօր: