Բնապահպանության նախարարը փորձում է աշխատանքի ուղիներ փնտրել
ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանն առայժմ փորձում է փնտրել իր աշխատանքի ուղիները: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանը, առաջիկայում հանդիպելու է գիտնականների հետ, լսելու է նրանց առաջարկները, որից հետո ի մի կբերվի ճանապարհը:
«Ես ունեմ ուղիներ, որով պիտի շարժվեմ, բայց կուզեի, որ մեր ճանապարհը հստակ լինի, բոլորի աշխատանքի հետ կապված ներգրավեինք, որպեսզի մենք չկարողանայինք վրրիպումներ թույլ տալ»,- ասաց նա:
Հարցին՝ նախարարությունում կադրային փոփոխություններ կլինեն, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Մարդիկ, որոնք ցանկություն ունեն աշխատելու և տրամադրված են, որ այս ոլորտում հաջողություն ունենան, նրանց հետ աշխատելու ենք, իսկ մարդիկ, որոնք չեն կարողանա հանձնարարություններ կատարել, չեն ցանկանա աշխատանք կատարել, բնականաբար, նրանք պետք է իրենց տեղերը զիջեն»:
Մանրամասները՝ տեսանյութում