Գ. Ջհանգիրյան. Կառավարությունը նույնիսկ արտահերթ նիստի օրակարգ է մտցնում հանձնաժողովներում չքննարկված օրինագծերը
«Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Ազգային Ժողովը դարձել է կառավարության ներկայացրած նախագծերը դակող մարմին»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Ըստ նրա՝ հնարավորություն չկա բովանդակային քննարկումները հանձնաժողովներից տեղափոխել ընդլայնված նիստի օրակարգ, և խնդիրն ավելի է բարդանում, երբ խոսքը գնում է արտահերթ նիստերին:
Ջհանգիրյանի խոսքով՝ կառավարությունը նույնիսկ արտահերթ նիստի օրակարգ է մտցնում հանձնաժողովներում չքննարկված օրինագծերը: Պատգամավորը նշեց, որ պետաիրավական հանձնաժողովում առաջարկել էր օրենսդրական աշխատանքը տեղափոխել ԱԺ լիագումար նիստ, բայց հանձնաժողովի նախագահի փոփոխությունից հետո հարցը կասեցվեց:
Գ. Ջհանգիրյանի կարծիքով՝ եթե այսպես շարունակվի, ԱԺ-ն երբեք չի կարող կատարել իր դերը: