
Նաիրա Զոհրաբյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին խորհուրդ տվեց քիչ լսել ուրիշներին

Այսօր ԱԺ նիստում ելույթ ունենալով ԲՀԿ խմբակցության անունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին խորհուրդ տվեց քիչ լսել ուրիշներին, որպեսզի իրատեսական քայլերի հնարավորությունը մեծանա: Զոհրաբյանը թվարկեց ՀՀ-ում առկա մի շարք խնդիրներ՝ կենսաթոշակային համակարգ, արագաչափր, կարմիր գծեր, բանկի տոկոսներ…
«Հայ ժողովուրդը պատմության մեջ մնալու է որպես տոկոսի տակ մնացած»,- նկատեց Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ երկրի արտաքին պարտքն աճում է, իսկ մարդկանց բարեկեցությունը նվազում: Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն փորձել է պարզել, թե ՀՀ կառավարությունն ինչպես է օգտագործել վարկերը, բայց չի հաջողել. «Խիստ անհասկանալի կամ խիստ հասկանալի սխեմաներ են գործել»:
Ըստ նրա՝ երկրում առկա են ավելի լուրջ մարտահրավերներ, քան արտացոլված է կառավարության ծրագրում և առ այս պահը որևէ տեսանելի փաստարկ չկա, որ իշխանությունը գնում է իր քաղաքական մենաշնորհը թուլացնելու ուղղությամբ: