Բաժիններ՝

«Նաիրիտում» խողովակներ են ապամոնտաժվում

168.am-ը մոտ 1 ամիս առաջ գրել էր, որ «Նաիրիտ» գործարանում տարբեր կոնստրուկցիաների ու խողովակների վաճառքը վերսկսվել է: Դրանից հետո գործարանի ղեկավարությունն ավելի «մեծ ախորժակով» է ձեռնամուխ եղել թալանին: Մեր աղբյուրների համաձայն՝ ներկայումս գործարանում ապամոնտաժվում է բութադիենի արտադրամասից դեպի ացետիլինի արտադրամաս գնացող 400 մմ տրամագիծ ունեցող խողովակը, որը անտերության մատնված քիմիական հսկայի տնօրինությունը նախատեսում է բաականին էժան գներով օտարել: Մինչդեռ, «Նաիրիտի» վերագործարկման ժամանակ այն շատ անհրաժեշ է լինելու:

Մեր աղբյուրները դեռ հույս ունեն, որ Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարը շտապ քայլեր կձեռնարկի «Նաիրիտի» թալանը կանխելու համար, քանի որ բացի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հավաստիացումներից, թե գործարանը վերագործարկվելու է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես համանման հայտարարություն էր արել և կառավարության փոփոխությունը չի կարող խաչ քաշել դրա վրա:

Ընդ որում՝ «Նաիրիտում» աշխատավարձի խնդիրը կրկին օրակարգում է. մինչև հիմա աշխատողները աշխատավարձ չեն ստացել: Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանը գործարանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ խոստացել է մինչև այս շաբաթվա վերջ խնդրին լուծում տալ, և տնօրինությունն էլ իր հերթին աշխատակիցներին հորդորել է առայժմ ցույցեր չկազմակերպել:

Սակայն, հարկ է նշել, որ լրացուցիչ ֆինանսական միջոցներ համակարգում չկան և, ըստ մեր աղբյուրների, նախարարությունը ծրագրում է Երևան ՋԷԿ-ում վերանորոգման աշխատանքներ իրականացնել, որը բավականին մեծ ծախսեր է պահանջում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս