
Արմեն Դարբինյանը կմասնակցի վարչապետների ակումբի քննարկումներին

«Շատ դրական եմ գնահատում, ես համարում եմ, որ եթե ցանկություն և պատրաստակամություն կա կիսվելու, խորհրդակցելու, խորհուրդ հարցնելու, շփվելու, դա խոհեմության և փորձառության նշան է: Դա լավ նշան է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիքի է վարչապետների ակումբ ստեղծելու վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի առաջարկի մասին և արդյոք կընդունի՞ հրավերը:
Ա.Դարբինյանը նշեց, որ լավ է գնահատում վարչապետի այդ նախաձեռնությունը և, բնական է, որ կմասնակցի քննարկումներին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել վարչապետների ակումբ, որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետները, և կքննարկվեն տնտեսական, քաղաքական գործընթացները: