
«Տեղ չեն թողնում ծրագրին կողմ քվեարկելու». Արմեն Ռուստամյան

Այսօր Աժ նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ փոխվեց կառավարությունը. «Եթե լավն էր, թող մնար»: Ըստ նրա՝ առաջընթացի համար պետք է շարժվել բացասման բացասումի երևույթով, այսինքն՝ նշել դրականն ու բացասականը և ուղիները, թե ինպես պայքարել բացասականի դեմ ու ինչպես զարգացնել դրականը: Ռուստամյանի խոսքով՝ այսպիսի պատասխան չի հնչել:
«Տեղ չեն թողնում ծրագրին կողմ քվեարկելու»,- ասաց Ա.Ռուստամյանը՝ նշելով, որ նոր ծրագիրը նախորդ կառավարության ծրագրի շարունակությունն է, իսկ այդ քաղաքական կուրսից իրենք դժգոհել են ու, թեև որոշ փոփոխություններ կան, բայց քաղաքականության ուղղությունը չի փոխվել:
«Չի կարող իրատեսական լինել մի ծրագիր, որը խուսափում է իրերն իրենց անունով կոչելուց և ախտորոշում չի կատարվել: Խստապահանջ չի կարող լինել մի ծրագիր, որտեղ իսպառ բացակայում են այն գործիքներն ու մեխանզմները, որոնք կարող են երաշխավորել թափանցիկություն»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի մեծամասնությանը՝ պատգամավորը կոչ արեց մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորիներին հանել, և պարզ կլինի, որ ընդդիմությունն ավելի շատ տեղ ունի, քան հանրապետականը, և դա ժողովրդի գնահատականն է:
Ա.Ռուստամյանի հույսն այն է, որ ճանաչում է վարչապետին ու կառավարության որոշ անդամների. «Իրենց պատասխանատվությունն է՝ քիչ են գրել, բայց շատ կանեն»: