Արծվիկ Մինասյան. Սահմանադրական փոփոխությունները որոշ ուժեր մինչ օրս չեն կարևորում

«Սահմանադրական փոփոխությունները որոշ ուժեր մինչ օրս չեն կարևորում և պնդում են, որ գործող իշխանության վերարտադրմանն է ուղղված: Եթե անգամ կա նման բան, հանրությունն ու քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, որ թույլ չտան դա: Իսկ այդ հնարավորությունը հենց ներկա Սահմանադրությունը տվել է»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ կառավարման ձևը երկրի խնդիրների հետ մեծ կապ ունի և շատ խնդիրներ պայմանավորված են Սահմանադրությամբ: Մինասյանը նշեց, որ քանի դեռ երկրի նախագահը պատասխանատվություն չի կրում գործադիր իշխանության համար, քանի դեռ չունենք արդար ու անկախ դատական համակարգ, իրավունքի գերակայութունը թերի է, չի ապահովում քաղաքացու իրավունքի լիակատար երաշխավորումը` ՍԴ փոփոխություններով պետք է հասնել իրավունքի գերկայությանը:

«Միայն ընտրական համակարգի միջոցով է հնարավոր հասնել արդյունավետ, ազատ ժողովրդավար ընտրութունների»,- ասաց Ա. Մինասյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս