«Ես չէի ցանկանա մեկնաբանել որևէ պետության նախագահի հայտարարությունը, հատկապես, որ դա չի վերաբերում ՀՀ-ին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
Ա.Մանուկյանը նշեց, որ իր ցանկությունն է, որ ժողվուրդը ոտքի կանգնի. «Լուծումը ժողովրդի ճնշում է, որ արդեն ՀՀԿ-ից ձայն է լսվում, որ սա կեղեքում է, արտադրություն կկանգնեցնի»:
«Ես չգիտեմ՝ ինչով է զբաղված Ադրբեջանի ԱԳ նախարարը: Իրենց որոշելիքն է ԵՏՄ-ին անդամակցելը: Ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել Ադրբեջանի ապագա նախաձեռնությունների հետ կապված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ մեկնաբանելով ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստ է անդամակցել ԵՏՄ-ին ԼՂ խնդրի կարգավորումից հետո:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Ռիգայի գագաթնաժողովից հետո ԵՄ կողմնակիցների բանակը բաժանվել է երկու խմբի և մի մասը գտնում է, որ մանդատը ստանալուց հետո մինչև տարվա վրեջ համաձայնագիրը կստորագրվի, մյուսը՝ ՌԴ-ն կխոչընդոտի այդ փաստաթղթի ստորագրմանը, հետաքրքրվեց, թե ԱԳ փոխնախարարը ո՞ր բանակից է:
ԵՄ-ն շարունակում է մնալ ՀՀ առաջնահերթ գործընկերներից մեկը և ՀՀ-ն պատրաստ է տարբեր բնագավառներում շարունակել ու զարգացնել համագործակցությունը: Այս մասին այսօր ԱԺ եվրաինտեգրման և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ դեսպանության շենք է գնել ՀՀ-ն, որի համար վճարել է 35 մլն դրամ: Փոխնախարարը պարզաբանեց, որ նոր շենք չի գնվել, դա Բրյուսելում վարկով ձևակերպված շենքի վարկի մարումն է:
«Սիրիայում մնացած հայերի վիճակը շատ դժվար է, մարդկանց դուրս բերելու հարց չի կարելի դնել, մարդկանց փոխարեն որոշում չկայացնենք: ՀՀ-ի դռները բաց են: Սիրիայում երևի եզակի դեսպանությունն է, որ նույն մասշտաբով աշխատում է, մարդկանց համար հեշտացված պայմաններ են ստեղծված մուտքի արտոնագիր և ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, աննախադեպ պայմաններ: Նույնը կատարվում է ՀՀ մեջ: Ով ցանկություն ունի՝ գալիս է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը:
168.am-ի հարցին՝ ի՞նչ է նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Ադրբեջանի վարկանիշը միջազգային ասպարեզում բարձրանում է, Ս. Մանասարյանը պատասխանեց, թե պետք է նայել Ադրբեջանի զարգացման տնտեսական տվյալները:
Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի որդու հետ տեղի ունեցած ծեծկռտուքում տուժած երիտասարդի ծնողների դիմումի հիման վրա ՄԻՊ-ը հացեր է ուղղել իրավապահ համակարգին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մտահգոված է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով և գրություն է ուղարկել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, մի շար հարցադրումներ է ներկայացրել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Կ.Անդրեասյանը տեղեկացրեց, որ, ըստ օրենքի՝ կա գործընթաց, որ պետք է լինի հանրային քննարկում, և ՄԻՊ-ը հետաքրքրվել է, թե ովքեր են այդ շահագրգիռ մարմինները, որ լինի պատշաճ գործընթաց: Ըստ նրա՝ միայն դրանից հետո կանդրադառնա բովանդակային հարցերին:
Կ. Անդրեասյանի խոսքով՝ ՄԻՊ աշխատակիցներն անում են աշխատանքի ամբողջ ծավալը, որ կա, խնդիրը ֆինանսավորման մեջ է
«Իրավապահները նորմալ աշխատում են, կբացահայտեն: Եթե ինքը մեղք ունի, ի սեր Աստծո, թող պատժվի, եթե մեղք չունի, եկեք չմեղադրենք մարդուն»,- նշեց Ա.Երիցյանը:
«Երևան քաղաքը պակաս չի աշխարհի ոչ մի քաղաքից, Երևան քաղաքը գավառական մտածելակերպով չի տառապում, իր եկած հյուրին Երևանի քաղաքապետարանը գիտի պատվով ընդունել ու պատվով ճանապարհել: Երևանցուն էլ ենք արժանավայել ծառայում»:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի օրերին մարզում լարվածություն կար, այժմ լարվածություն չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը (Գագիկ Ծառուկյանի փեսա) այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդարդառնալով Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների մասին, ասաց, թե կարծիք չունի:
Հարցը, թե Կոտայքի մարզը տվե՞լ են Գ. Ծառուկյանին, վրդովվեցրեց Կ.Գուլոյանին. «Էդ ի՞նչ ասելու բան է, այսինքն՝ Կոտայքի մարզը Հայաստանից անջատվա՞ծ է»:
«Ստացվում է, որ ՀՀ-ում առաջին և երկրորդ «սորտի» պաշտոնայներ կան, որոնք այսպիսի քննարկումերի չեն գալիս՝ համարելով, որ դա իրենց պատվից ցածր է»:
«Արտաշատի քաղաքապետի ընտրություններում անձը ներկայացրել է ինքնաբացարկ՝ չբացահայտելով ինքնաբացարկի հետ կապված իր մոտեցումները: Եվ, բնական է, նա չունի նաև բացահայտելու, թե ինչու է հայտարարել ինքնաբացարկ: Այս պարագայում, եթե մարդը ներկայացնում է ինքնաբացարկ, ու դրանով իրացնում է նաև իր իրավունքը՝ ինքնաբացարկ ներկայացնելու, որևէ խնդիր առկա չէ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
168.am-ի հարցին՝ ՀԷՑ-ի ղեկավարությանը փոխել հնարավո՞ր է, չէ՞ որ այսքան տարի խոսվում է վատ մենեջմենթից, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Սեփականատերը պետք է մտածի: Որոշակի քննարկումներ կան, մանրամասներ չեմ կարող ասել: Սեփականտերը կարող է հրաժարվել իր սեփականությունից, կարող է փոխել կառավարչին: Տեսականորեն կարող ենք ազգայնացնել ընկերությունը, բայց վատ կառավարման պատճառով չենք կարող, վատ կառավարումն ազդում է շահութաբերության վրա»:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մասին կարծիք չունի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին, թե ի՞նչ է արել Ս.Խաչատրյանը, որ իշխանությունը հանդուրժում է նրան, Դ. Հարությ
Դ.Հարությունյանի խոսքով՝ կառավարության արարողակարգային սրահները պետք էր վերանորոգել և ծախսը արդարացված էր, քանի որ ավելի շատ կորուստ էինք ունենում: Նա նշեց, որ վերանորգվել է 2 սրահ, այժմ վերանորոգվում է 3-րդը, իսկ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակը չի վերանորոգվել:
Սամվել Ալեքսանյանի ընկերությունների նկատմամբ միայն հսկիչ-դրամարկղային մեքենաների խախտումներով 250 մլն դրամի ակտ են գրել և գանձել: Դուք անմիջապես ուզում եք, որգ Հարկային վարչարարությունն անընդհատ ամենօրյա պրոցես է, ոչ թե պետք է սպասես, որ մարդը խախտում անի, հետո գնաս 20 միլիարդի ակտ գրես, ու ինքն էլ չկարողանա վճարի: Ալեքսանդր Սարգսյանը, որ ասեք՝ ի՞նչ բիզնես ունի, ես կպատասխանեմ: Չունի բիզնես, հանգստացեք:
Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:
115 մլրդ դրամ է ծախսվում 60 հազար աշխատող պահելու համար. որ կառավարության աշխատողները 60 հազար չլինեն, 50 հազար լինեն, կատաստրոֆիկ վիճակ կլինի՞:
«Խոսքը գնում է հիմա նոր «Նիսան» ջիպ մեքենաների մասին, որ ձեռք է բերվել ԱԺ նախագահին ուղեկցող անձնակազմի համար…
«Ավտոմատիկայի» «խորտակման» համար Ս.Օհանյանը մեղադրեց գործարանի համասեփականատիրոջը՝ Զ.Թումանյանին, ով, ըստ նախարարի, մի քանի անգամ փոխել է իր պայմանավորվածությունը:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ այն խնդիրները, որոնք նախատեսվել են ԵՏՄ շրջանակներում ռազմական, ռազմատեխնիկական խնդիրների իրականացման առումով, պահպանվում են:
Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խարչատրյանը տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ մի փոքր երկրում տասը հոգի չի կարող շաքարավազ ներկրել:
Այսօր Ազգային ժղովում մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ 2014թ. բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ միաժամանակ ներկա էին նախարարներից ոմանք, այդ թվում՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով ԱԺ-ում հաճախ չի լինում:
Հ.Նաղդալյանը լիովին օրինաչափ համարեց, որ կարծես ավանդույթ է ձևավորվում՝ Անդրանիկ Մարգարյանի որդին քաղաքապետ է, գեներալ Մանվելի որդին քաղաքապետ է. «Ես լավ հիշում եմ, երբ Անդրանիկ Մարգարյանի որդին առաջին անգամ ընտրվում էր որպես թաղապետ, շատերը հարց էին տալիս` ինչո՞ւ է Հանրապետականն աջակցում: Հանրապետականն աջակցում էր, որովհետև տեսնում էր, որ այդ երիտասարդի մեջ կան լավ ուժեր, ներուժ կա, աշխատասիրություն, զարգացվածություն և այլն, և ոչ մի բանով հիասթափություն չի առաջացել»: