
ԱԳ փոխնախարարը հրաժարվում է մեկնաբանել Մամեդյարովի հայտարարությունները

ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի՝ ԼՂ հարցի կարգավորման մասին հայտարարությունները:
168.am-ի հարցին՝ ի՞նչ է նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Ադրբեջանի վարկանիշը միջազգային ասպարեզում բարձրանում է, Ս. Մանասարյանը պատասխանեց, թե պետք է նայել Ադրբեջանի զարգացման տնտեսական տվյալները: Մեր ճշգրտմանը, որ դա տնտեսական հա՞րց է միայն, թե՞ նաև քաղաքական, Մանասարյանը պատասխանեց. «Ես դիտարկում եմ տնտեսական»:
Հարցին, թե ՀՀ-ն ու Ադրբեջանը կարո՞ղ են միասին լինել ԵՏՄ-ում, փոխնախարարը հայտարարեց, թե ինքը ԵՏՄ-ով չի զբաղվում, այլ զբաղվում է միայն Մերձավոր արևելքով, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանով և հյուպատոսական հարցերով: