«Կարևոր գործերով ո՞ւր են գնացել Սուրիկ Խաչատրյանն ու Տարոն Մարգարյանը». Նիկոլ Փաշինյանը՝ մարզպետների և պաշտոնյաների դեդովշինայի մասին

Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների
համատեղ նիստին, որտեղ քննարկվում է 2014թ. բյուջեի կատարողականը, ներկա չեն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս հանգամանքը վրդովվեցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

«Դահլիճում չեմ տեսնում քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Խնդրում եմ պարզաբանեք, թե կարևոր գործերով ո՞ւր են գնացել: Սա առաջին հերթին անհարգալից վիճակ է իրենց գործընկերների հանդեպ, որ ամեն տարի պարտաճանաչ մասնակցում են նման քննարկումներին: Մարզպետների և պաշտոնյաների դեդովշինա է գործում»,- հայտարարեց Ն.Փաշինայանը:

Ներողություն խնդրելով մյուս մարզպետներից՝ Ն.Փաշինյանն ասաց, թե ինքն էլ է զբաղված ու չի կարող մասնակցել այս նիստին: Ըստ նրա, ստացվում է, որ ՀՀ-ում առաջին և երկրորդ «սորտի» պաշտոնայներ կան, որոնք այսպիսի քննարկումերի չեն գալիս՝ համարելով, որ դա իրենց պատվից ցածր է:

Տեսանյութեր

Լրահոս