«Եթե խնդիրները լուծվում են, մտահոգվելու խնդիր չկա: Եթե կայուն պարտքի սպասարկում ունես, որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում:
Հայաստանն ունի արտաքին պարտքի նվազ բեռ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Նման հայտարարություն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2014թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ արեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
«Բավականին լուրջ արդյունքներ ունեցանք: Դա անընդհատ պրոցես է: Եթե չեմ սխալվում՝ 20 մլրդի դրամի էֆեկտ ունեցանք առաջին 3 ամսում ու հիմա շարունակում ենք…
168.am-ի հարցին, թե արդյոք բյուջեն կկատարվի՞, քանի որ արդեն եկամուտների հավաքագրման հետ կապված լուրջ խնդիրներ կան, Գ.Խաչատրյանը պատասխանեց, որ այս տարվա առաջին եռամսյակի նախանշված ցուցանիշները կատարել են
«Չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ դրամարկղային մեքենաներ… Այնպես չէ, որ միայն ֆինանսային ստուգումներն արեցինք ու վերջ: Այսինքն՝ այդտեղ պետք է շատ զգուշավոր լինենք…
Կառավարությունն իներցիոն վերարտադրում է այն, ինչ եղել է, և ինչպես կարող է, իսկ նման պայմաններում սկսում են գերակա դառնալ տարբեր շերտերի, խմբերի շահերը, որոնք կարողանում են ազդել քաղաքական որոշումների վրա: Դա վերջերս ակնհայտ երևաց և այժմ էլ երևում է՝ էներգետիկ խնդիրների, սակագնի քննարկման հետ կապված, թե ինչպես են էներգետիկ ոլորտում բիզնեսներն իրենց շահերն առաջ տարել այս ամբողջ ընթացքում: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է իր դերը վերագտնի:
թե Հայաստան բերեն անգամ աշխարհի լավագույն կառավարությունը, արդյունք չի լինի: Ամբողջ կառավարման համակարգն ինքնին հակակառավարման է: Մեզ մոտ, օրինակ, ռազմավարական թիրախներ՝ որպես այնպիսին, որոնք նաև հասկանալի կլինեին, ուղղակի գոյություն չունեն: Ընդհանրապես պետությունը գործում է «յոլա» ռեժիմով: Եվ լավագույն դեպքում՝ արձագանքում է դանակը ոսկորին հասած երևույթներին: Եվ դա նշանակում է, որ կառավարում գոյություն չունի:
«Գլխավոր դատախազը հաղորդմանը հարիր սահմանված պարամետրերով ներկայացրեց, անձամբ ես գոհ եմ, որ բոլոր անհրաժեշտ ատրիբուտները ներկայացրել է իր զեկույցի մեջ: Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ դատախազը հնչեցրեց, որ, եթե ապացուցվի, հստակ փաստեր լինեն, որևէ խնդիր չկա դատախազին սահմանափակող և նրա գործառույթներն իրականացնելու առումով: Նրա գրագիտության մակարդակը, կոմպետենտությունը նորմալ էր, բայց թե պրակտիկայում ինչ է, դա այլ հարց է»:
«Սուրիկ Խաչատրյանը հանրապետական է, Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետն է, իր աշխատանքից Հանրապետականը դժգոհություն չունի, քաղաքական առումով որևէ ճնշումներ չկան գործի բացահայտման վրա, և, ով մեղավոր է, նա պետք է պատասխան տա օրենքի առջև»:
«Ում մասին, որ դուք ակնարկում եք, գեներալ Սարոյանը՝ բավականին լուրջ գործունեություն իրականացրած անձ է և արժանի բարձր գնահատականի: Այն փաստը, որի մասին խոսեցիք, միայն մեր խորհրդարանը չէ, որ նմանատիպ փաստերի է ականատես լինում, աշխարհի ցանկացած խորհրդարան նման փաստերի ականտես լինում է»:
«Այս պահին ընթանում է Ռիգայի ԱԼԳ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ բազմավեկտոր քաղաքականությունը բավականին բարձր գնահատականի է արժանացել ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրոպայում և երեկ դրա մասին նշեց Անգելա Մերկելը, որ ՀՀ քաղաքականությունը տարածաշրջանում լարվածությունը էլ ավելի չմեծացնելու առումով կարևորեց»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Ճիշտ մոտեցում է որդեգրվում՝ չբացառել եվրոպական ընտանիքի հետ համագործակցության խորացումը: Ճիշտ մոտեցում կա նաև ԵՄ կողմից»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Ռիգայի գագաթնաժողովի մասին:
«Էլեկտրաէներգիայի հետ կապված շատ բան մութ է, շատ բան անհասկանալի, պաշտոնյաների մոտ էլ շատ բան պարզ չէ: Մի հարց է՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացումը, այլ հարց է, թե ինչպես է ձևավորվել 250 մլն պարտքը: Այսինքն՝ այս համակարգը ամբողջությամբ ուսումնասիրման կարիք ունի»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Անցած քառօրյա նիստերի ժամանակ Սեյրան Սարոյան-Զարուհի Փոստանջյան-Հայկ Գրիգորյան «բախումների» և ՀՀԿ-ականների վիրավորանքների հարցով «Ժառանգություն» խմբակցությունը չի պատրաստվում դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով, որ պատգամավորը կարող է ինքը դիմել: Ըստ նրա՝ էթիկայի հանձնաժողովը որևէ դրական արդյունք չի թողել և գործնականում նշանակություն չունի
«Կոնգրեսը միշտ այն դիրքորոշմանն է եղել, որ պետք է կառուցենք մեր հարաբերություններն այնպես, որ ունենանք արդյունավետ համագործակցություն և՛ ԵՄ-ի, և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ և, ինչու չէ, կարգավորել մեր հարաբերությունները մեր հարևանների հետ»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Ռիգայում ընթացող ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովի մասին:
Ռիգայում ԱԼԳ գագաթնաժողովի ժամանակ շեշտվել է ոչ թե «կամ-կամ»-ի, այլ «և-և»-ի անհրաժեշտությունը, որին կողմ է նաև ԲՀԿ-ն: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Անառողջ իրավիճակ է ստեղծվել: Խոսքը այն կորուստների մասին է, որի հետևանքով ՀԷՑ-ը չի կարողանում վճարել աշխատավարձ ու չի կարողանում էլեկտրաէներգիայի դիմաց վճարել:
«ՀՀԿ-ն երբեք միտինգային տրամադրություն չի ունեցել և մտահոգիչ հարցերը միտինգներով չի փորձել լուծել: ՀԾԿՀ նախագահին հրավեր է ուղարկվել և նա ցանկություն է հայտնել մասնակցել ԱԺ լսումներին՝ սակագնի թանկացման համար ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Դա իմ խորհուրդն է ձեզ բոլորիդ, նաև Սուրիկ Խաչատրյանին»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը կապ ունի՞ Սյունիքի մարզպետի դեմ իրականացված կրակոցների հետ:
Սուրիկ Խաչատրյանի հարցն իրավական հարթության մեջ պետք է լիարժեք քննության ենթարկվի: Նման տեսակետ այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվությունը ցույց տվեց, որ հանցավորությունը ՀՀ-ում նահանջ չի ապրում, և համարժեք գործողություններ են պետք:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը գտնում է, որ ՀՀ-ն պետք է մանևրի ԵՄ-ԵՏՄ միջև:
«Դատախազը նշում էր, որ օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն: Պետք է հավասար լինեն, բայց, ցավոք, մեզ մոտ չի գործում այդ սկզբունքը, որ բոլորը հավասար են»:
Եթե «Նաիրիտի» տնօրինությունը դիտավորությամբ է հայտարարում, թե ուղարկել է ծրագիրը, ապա ստացվում է, որ գործարանի ղեկավարությունը բացահայտ կատարում է նախարարության «հականաիրիտյան» քաղաքականությունը։
Այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշումը կայացվեց միայն օրեր անց, այսինքն՝ դատախազը սպասում էր մինչև Սուրիկ Խաչատրյանի որդին լքի՞ երկիրը, հետո՞ որոշում կայացներ: Ի պատասխան Գ.Կոստանյանը նախ՝ նկարագրեց, թե ինչ կերպ է լինում դատախազական հսկողությունը, որ քրեական գործ հարուցելու մասին դատախազի որոշումից հետո գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, քննության ընթացքում որոշել է վկաներին ծանուցագրեր ուղարկել, ներկայանալու ժամկետը լրանալուց հետո կայացվում է բերման ենթարկելու որոշում:
Գ.Կոստանյանը նշեց, թե եթե Փոստանջյանն իրականացներ մասնագիտական քննություն` ավելի զգույշ կլիներ սպանություն-չսպանություն որակումների մեջ: Նա համոզվածություն հայտնեց Զ.Փոստանջյանի մասնագիտական կարողությունների վրա ու պնդեց, որ եթե նա մի անգամ կարդար գործը, նման հայտարարություններ չէր անի. «Բոլոր կետերի վերաբերյալ կա փաստական հանգամանք»:
Այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքվեց, թե բացի մամուլի հրապարկումներից, տեսանյութն ինչո՞ւ հիմք չեն ընդունում: Նա նշեց, որ նաև հրապարկումներ են եղել, որ ակնհայտ էր լուրջ գործի առկայությունը, օրինակ՝ հաշիվ ֆակտուրաներով հրապարակվում էին կեղծարարություններ, բայց ոչ մի բան չարվեց:
«Ինձ համար կարևոր է մի փաստ՝ ապացուցվեց այդ անձի մեղավորությունը, դատի կտամ՝ անկախ կատարածից: Ապացուցվեց, որ անմեղ է, ինչ հասարակական ընկալում, ինչ պահանջ և կարծիք լինի՝ երբեք դատի չեմ տա»:
Գ.Կոստանյանը պատասխանեց, թե նախաքննությունը հսկողությունից պետք առանձնացված լինեն ամբողջությամբ. «Դա, իհարկե, նվազման պատճառներից մեկն է հանդիսանում: Նախկինում, երբ առանձնացված չէր, այդ աշխատանքը կատարվում էր սովորույթի վրա, բայց հիմա փաստաթղթային շրջանառության պատճառով աճել է ժամկետը: Թեև պրոցեսը դարձել է ոչ արդյունավետ, այնուամենայնիվ արդյունքի վրա չի ազդել: Ես կարծում եմ, որ պետք է բերենք նրան, որ առնվազն փաստաթղթաշրջանառությունը կարգավորվի, որ ժամանակի կորուտ չլինի»:
Այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը չհամաձայնեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ներկայացրած հաղորդման հետ, թե դատախազությունում կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալիզմի նվազում կա: