ԵՄ-ն 3 ծրագրերի համար կհատկացնի 140-170 մլն եվրո

ԵՄ-ն շարունակում է մնալ ՀՀ առաջնահերթ գործընկերներից մեկը և ՀՀ-ն պատրաստ է տարբեր բնագավառներում շարունակել ու զարգացնել համագործակցությունը: Այս մասին այսօր ԱԺ եվրաինտեգրման և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Ըստ նրա՝ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում նշվում է, որ ԵՄ-ՀՀ ապագա համաձայնագրի կապակցությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա զարգացումների շուրջ, պետք է կարգավորվի նոր իրավական շրջանակը, փաստաթուղթը կներառի քաղաքական երկխոսության, իրավական համագործակցության և առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Կ. Նազարյանի խոսքով՝ մայիսի 19-ին ԵՄ երկրներին ներկայացվել է բանակցային մանդատի նախագիծը և ԵԽ կողմից հաստատվելու պարագայում անմիջապես կսկսվեն բանակցությունները: Մուտքի վիզաների ազատականացման գործընթացի առումով փոխնախարարը կարևորեց ազատ տեղաշարժի ապահովումը, միջմարդկային շփումներն էլ ավելի խթանելու համար ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում ԵՄ բոլոր քաղաքացիներին ազատել մուտքի արտոնագրի պահանջից, և այժմ ՀՀ-ն ականկալում է նույնը ԵՄ-ից, և հռչակագրում նշվում է, որ նախատեսվում է նման միջոցառումներ սկսել:

Կ.Նազարյանը նշեց, որ 2014-17թթ. ԵՄ-ն կհատկացնի 140-170 մլն եվրո 3 ծրագրերի համար, այդ թվում՝ պետական կառավարման, արդարդատության բարեփոխման համար:

Տեսանյութեր

Լրահոս