2014 թ. ՀՀ կառավարությունը Եվրամիությունից ֆինանսական աջակցություն է ստացել Ասոցացման համաձայնագրի կնքման համար: Այսօր ԱԺ-ում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե այդ գումարն ինչի՞ վրա է ծախսվել:
2014 թ. արդյունքներով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 25.3%-ը` նախորդ տարվա 25.1%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները՝ ՀՆԱ-ի 23.5%-ը` նախորդ տարվա 23.4%-ի դիմաց:
«Արի տուն ասելով՝ խնդիրը չի լուծվի, ամբողջ իշխանությունն ասում է՝ գնա տնից»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
13 հազար սիրիահայ է հաստատվել Հայաստանում: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված լսումները կլինեն հունիսի 12-ին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հրավիրվել են ՀԷՑ-ի ղեկավար Ալեքսեյ Բիբինը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Հայրենիք-սփյուռք գործակցության ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից տրամադրվել է 34.5 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 5.8%-ով: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Այսօր՝ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ազգային ժողովի բակում ընդունելություն է կազմակերպվել: ԱԺ-ն բացել է դարպասները և հյուրընկալել մանուկներին: Երեխաներին զվարճացնում են համերգային շոու-ներկայացումը, էկզոտարիումը, տարբեր խաղերը, կա նաև անվճար հյուրասիրություն:
«Ուղղակի ծախսերը առողջապահության ոլորտում այդքան կապված չեն հիմնական ցուցանիշների հետ: Օրինակ՝ հիմնական ցուցանիշներից կյանքի տևողությունը մենք մեկ շնչին ծախսում ենք 150 դոլար և ապրում ենք 74.5 տարի, ԱՄՆ-ն ծախսում 9000 դոլար ու ապրում են 79 տարի, Ճապոնիայում, որը կեսն է ծախսում՝ 4.5 հազար դոլար, ապրում են 84 տարի»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Փոխվել է կարգը, որ հիվանդը կարող է ինքն ընտրել՝ ո՞ր կլինիկայում կարող է բուժզննում իրականացնել: Հակակոռուպցիոն լրջագույն խնդիր ենք լուծել, երբ ֆիքսվում էր, թե որտեղ կարող է գնալ և բուժզննում իրականացնել և զրկվում էր ընտրության իրավունքից: Ու չնայած սրան 2.8%-ով բյուջեի ավելացում ունենք մարզերում»,- ասաց Ա.Մուրադյանը:
Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում ՀԲ-ի և պետական միջոցներով ստեղծվող գերազանցության կենտրոնում շուտով կարող է սկսվել ռադիոիզոտոպային արտադրությունը: Այսօր Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ առաջին փուլի աշխատանքներն ավարտին են մոտենում, ցիկլատրոնն արդեն տեղադրված է, ներկայումս մոնտաժային աշխատանքներ են ընթանում և հուլիսին փորձարարական աշխատանքները կավարտվեն:
Այս տարվա մայիսի 1-ի դրութամբ կենսաթոշակային հաշիվ ունեցող անձանց թիվը, որոնց վրա առկա են կենսաթոշակային միջոցներ, կազմում է 171925 անձ, իսկ հաշիվներին առկա կուտակային հատկացումների գումարը 15 մլրդ դրամից քիչ ավելի է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Գյուղացիներն ասում են, որ չեն կարողացել իրենց անհրաժեշտ ծավալով վաճառել բերքը, իսկ պահպանելն էլ հեշտ չէ և բերքի մի որոշ մասը ստիպված են ոչնչացնել, քանի որ արդեն շուկայում առկա է նոր կարտոֆիլը, ու շատերը դա են գերադասում:
«Այն, ինչ ինքը նշել է, այդ ամենի հետ ինքը կապ չունի: Մի մարդ, որի արժեքային համակարգում այդ բոլոր կետերը գոյություն չունեն, ինքն այդ արժեքների կրողը չէ: Այդ արժեքներն իր համար այնքան օտար են, որ մեկնաբանելու ցանկություն էլ չունեմ»:
Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 90 ստուգում է իրականացվել, ստուգվել է 300 անուն ոչ պարենային արտադրանք՝ լվացող մաքրող միջոցներ, խաղալիքներ և այլն:
ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն (Բուլկի) անցած մեկ տարում իր դրամական միջոցները 796 հազար դոլարից ավելացրել է մինչև 913 հազար դոլարի: Այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե անցած տնտեսական ճգնաժամային տարում ինչպե՞ս է դա նրան հաջողվել:
«Սերժ Սարգսյանը նույնպես օգտվել է բյուջեից՝ ուղևորվել է Հարավային Կորեա և անձնական նպատակներով ինքնաթիռով մեկնել է»,- հայտարարեց Զ.Փոստանջյանը:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողվների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Ուկրաինայից կաթի փոշի է ներկրվում՝ կիլոգրամը 1.7 դոլարով, և դրա հետևանքով կաթի մթերումը ՀՀ-ում ձեռնտու չէ:
«Գլխացավի դեղ է պետք ունենալ»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Նման տեղեկություններն անհեթեթություն որակելուց առաջ ճիշտ կլիներ, որ իրենք զբաղվեին և հասկանային, թե ինչ է կատարվում իրենց մանկատներում ու գիշերօթիկներում: Եթե ինքը բացահայտորեն հերքում է այն անմարդկային վերաբերմունքի ակնհայտ դեպքերը գիշերօթիկներում, որոնք ակնհայտ արձանագրված են ՄԻՊ զեկույցում, բնականաբար, այս դեպքերն էլ պիտի հերքի»:
«Վատ կառավարումը» կուլտուրական բառակապակցություն է: Փողերը պարզապես գողացել կերել են ու դա մի հոգի չի արել, երկու հոգի չի արել ու ոչ միայն էներգետիկայի ոլորտում:
168.am-ի հարցին, թե արդյոք մանկատների ղեկավարների հետ քննարկվե՞լ է խնդիրը, և գուցե տնօրենները տեղյակ չեն, բայց ստորին օղակնե՞րն են նման բան անում, նախարարը պատասխանեց, որ քննարկում եղել է, իսկ ստորին օղակի աշխատողների մասին հորդորեց ենթադրություններ չանել. «Առանց հիմքերի՝ որևէ հայտարարություն ճիշտ չեմ համարում: Ավելին, վերջին տարիներին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներն իրապես մեծ արդյունքներ են տվել, ինչն արձանագրվում է նաև միջազգային կազմակերպությունների տված զեկույցներում: Եղած թերությունների ուղղությամբ պետք է աշխատել»:
«Բնականաբար, ցանկացած սակագնի բարձրացում մտահոգում է մեզ, որովհետև դրա առաջին ազդեցությունը սոցիալական խոցելի խմբերի վրա է: Պետության քաղաքականությունը և կառավարության գործողությունները պետք է ուղված լինեն առաջին հերթին սոցիալական խոցելի խմբերի պաշտպանությանը: Բոլոր հնարավոր մոտեցումները քննարկվում են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Իրոք վիրավորված եմ, ստորացուցիչ է, երբ դու հանձնաժողովի անդամ ես, 3 անգամ ձեռք ես բարձրացնում, բայց քեզ հարցի իրավունք չեն տալիս: Հակոբ Հակոբյանը նկատեց իմ ձեռքը, ես նույնիսկ իրեն դիտողություն արեցի, բայց իմ փոխարեն՝ ձայն տվեց Վահե Էնֆիաջյանին…»,- ասաց Լ.Սարգսյանը:
ԵՏՄ շրջանակերում քնարկվում է կենսաթոշակային նոր նախագիծ, որը չի առնչվելու ոստիկանության և զինված ուժերի ծառայողներին:
168.am-ի հարցին, թե անվերջ արդարացնելով ինչքա՞ն կարելի է թանկացնել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Շտապողականություն պետք չէ ցուցաբերել, սպասենք, մի քանի օր մնաց՝ 2-3 օր, կլինեն լսումերը, հանձնաժողովն իր կարծիքը կհայտնի, և քաղաքական ուժերն էլ կհայտնեն իրենց կարծիքները»:
ՀՀ 2014 թ. պետական բյուջեի փաստացի ծախսերի 27.7%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին:
«Երբ ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պետդումայի նախագահ Նարիշկինին տվեցի նույն հարցը, ինչ բարձրացրել էր Սերժ Սարգսյանը, ասելով՝ ինչպե՞ս եք մեկնաբանում, որ լինելով մեր ռազմավարական դաշնակիցը` մեր հակառակորդ երկրին վաճառում եք ոչ թե` պաշտպանողական, այլ հարձակողական տեսակի սպառազինություն, անկեղծ ասած, Նարիշկինի պատասխանն ինձ համար առնվազն տարօրինակ էր»:
«Խնդիրը միայն սակագնի բարձրացումը չէ: Հասկանալի է, որ սակագնի բարձրացումը մեր պայմաններում, մեր նման տնտեսություն ունեցող երկրների համար շատ զգալի ազդեցություն է ունենում ընդհանուր տնտեսության վրա և միաժամանակ՝ նաև էներգետիկ մատչելիության առումով, վիճակը բարդացնում է: Այսինքն՝ դա էներգետիկ կախյալության խորացում է նշանակում»:
«Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը փորձում է «ձեռքերը լվանալ» Կապույտ լիճ տեղամասի խողովակները վաճառելու գործից: 168.am-ի տեղեկություններով՝ նրանք հրավիրում են համակարգող խմբի անդամներին ու համոզում` ստորագրություն տալ, որ համաձայն են խողովակների վաճառքին: Հիմնական փաստարկն աշխատավարձերի պարտքի վճարումն է: Ս
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հաությունյանը «Մութ ժամեր» ակցիային չի մասնակցել և գտնում է, որ նման ակցիաները որևէ ազդեցություն չեն ունենա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխելու գործում: