Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանը չի վախենում, որ իրեն կսպանեն

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի օրերին մարզում լարվածություն կար, այժմ լարվածություն չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը:

Նա հավաստիացրեց, թե տեղյակ չէ, թե ինչու Ս.Խաչատրյանը անձամբ չի եկել ԱԺ՝ բյուջեի կատարողականի քննարկումներին մասնակցելու, բայց նաև վստահեցրեց, թե Ս.Խաչատրյանը չի վախենում, որ կսպանեն իրեն:

Հարցին՝ Ս.Խաչատրյանն Սյունիքում թշնամիներ ունի՞, Վ.Գրիգորյանը հակադարձեց. «Ինչի՞ եք ինձ հարցնում, ես կարծում եմ՝ չունի, երկար տարիներ մարզպետն է: Սյունիքը նրա ծննդավայրն է, և ինքը այնտեղ իրեն զգում է ինչպես սյունեցին իր հայրենիքում: Թող վախենա նա, ով ունի վատ նկատառումներ»:

Փոխմարզպետը Ս.Խաչատրյանի հետ աշխատելը «պատիվ» է համարում: Նա «անտակտ» համարեց հարցը, թե կարող է մի օր էլ իրեն սպանեն կամ ծեծեն: Նա նաև նշեց, թե մարզպետի դիսերտացիան չի կարդացել, քանի որ պետական ծառայության մասին օրենքում չկա նման կետ, որ պետք է ծանոթ լինի մարզպետի դիսերտացիային, իսկ դա գիտական աշխատանք է, իսկ ինքը գիտնական չէ:

Կարդացեք նաև

Վ.Գրիգորյանը չի կարծում, որ մարզպետարանն իր աշխատանքը լավ չի կատարում, որ հանցագործությունը, կրակոցները, ծեծը շատ են մարզում, այլ գտնում է, որ դա իրավապահների գործն է. «Մարզպետարանը մարզի յուրաքանչյուր դեպքի և հատկապես մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մասին պետք է մտածի և տվյալ մարզի ժողովրդի բարեկեցության մասին, որ հաջողությամբ անում է»:

Թե ինչպես պատահեց, որ Տավուշը մերժեց համայնքների խոշորացումը, իսկ Սյունիքն ընդունեց, Վ.Գրիգորյանը նշեց, որ Սյունիքում գործում է «Տաթևի վերածննդի» հիմնադրամը և դա խթան է հանդիսանում զբոսաշրջության համար և պետք է ընդլայնվեն այն ենթակառուցվածքները, որ կխթանեն զբոսաշրջությունը և այս խնդիրները լուծելն ավելի հեշտ է համատեղ ուժերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս