Սուրիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացել է
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացել է և այդ պատճառով է նա բացակայում ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
«Մի քիչ վատ էր զգում, սիրտը լավ չէր»,- ասաց Ա.Երիցյանը:
Անդրադառնալով մահափորձի դեպքին՝ Ա.Երիցյանը նշեց, որ առաջին հերթին պետք է հայտնաբերել մահափորձի հեղինակին, իսկ թե ում նկատմամբ է կիրառվում մահափորձ, նախարարը չկարևորեց: Նա վստահություն հայտնեց, որ մահափորձը բեմականացված չի եղել:
«Իրավապահները նորմալ աշխատում են, կբացահայտեն: Եթե ինքը մեղք ունի, ի սեր Աստծո, թող պատժվի, եթե մեղք չունի, եկեք չմեղադրենք մարդուն»,- նշեց Ա.Երիցյանը: