«Նախընտրական ամբողջ քարոզարշավի ժամանակ նույն Էրդողանը, իր կուսակիցները չեն խուսափել բացահայտ հակահայկական հայտարարություններից: Դա նշանակում է, որ թուրք հասարակությունում կա հատված, որ հակահայկական է տրամադրված, կա և հակառակը: Բայց երևի իրենք իրենց հաշվարկներն ունեն: Համենայն դեպս, ըստ թուրքական պաշտոնական տեղեկատվության՝ բնակչության 9%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը: Իրենք շեշտը դրել են այն հատվածի վրա, որը հակահայկական է: Այնպես որ, տեսնենք»:
Անցած շաբաթ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը հայտարարել էր, թե Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի գործարքը կավարտի 1-2 օրից և ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության հետ պայմանագիրը կկնքվի: Այսօր լրագրողները ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանից հետաքքրվեցին, թե վերջապես վաճառվե՞ց Որոտանը:
«Իմանալով Սերժ Սարգսյանի բնավորությունը՝ ինքը որևէ մեկի հանդեպ հետևանքներ չի թողնում իր մեջ, քանի որ խնդիրը կար, ինքը ասեց, խնդիրը վերջացավ, հո թշնամի չե՞ն մնալու»:
«Այստեղ չկա յուրային, կամ ոչ ուրային: Օրենքը բոլորի համար պետք է լինի հավասար: Ի՞նչ կապ ունի` ես ՀՀԿ-ական եմ, կամ՝ չեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանը (գարեջրի Հակոբ):
«Հայաստանի իշխանությունն իր սուվերենության կտորներն է տալիս: Այդ 8-10 մլն դոլարը հարց չի լուծելու 400 կմ-ի: Իհարկե, շատ էժան է, ամոթ է, որ այդպիսի վաճառք արեցին, բայց ինձ այդ աննամուս մոտեցումն է զայրացնում, որ դու քո ապրանքը չես վաճառում, այլ որոշում կայացնելու իրավունքն ես վաճառում»,- ասաց Ա.Մանուկյանը:
Ա. Մանուկյանը նշեց, որ մեծ ակնկալիք չկա, թե դատախազությունը որևէ լուրջ քայլ կձեռնարկի, քանի որ ոչ միայն դատախազության, այլև հարկային ու մաքսային մարմինների համար այս ձեռնարկություններ մուտքը փակ է: Ըստ նրա՝ խնդիրը տնտեսական դաշտում չէ, քաղաքական դաշտում է. «Դատախազը կարո՞ղ է Լիսկայի հախից գալ: Ո՛չ, որովհետև հետևում Սերժ Սարգսյան կա: Այս հարցում էլ նույնն է և ՀԷՑ-ին կամ «Գազպրոմին» չեն կարղ կանչել քննության, գիտեն գործարքները ում հետ են արել: Ինչո՞ւ Արմեն Մովսիսյանին չկանչեցին քննության, որովհետև Սերժ Սարգսյանի նման թիկունք ուն
«Ձեզնից լավ շոումեն մեր հասարակությունը չի տեսել: Իմ ելույթներին գնահատական մի տվեք: Ես ձեր ելույթներին գնահատականներ չեմ տալիս: Սովորեք դուք-ով խոսել»,- հայտարարեց Ա.Մանուկյանն ու հեռացավ:
«Ես գտնում եմ, որ քաղաքացիական նախաձեռնությունների գործողություններին նոր շունչ է պետք հաղորդել, նախաձեռնությունները մի նոր աստիճանի պետք է բարձրանան ու նոր պատասխանատվություններ ստանձնեն քաղաքական դաշտում: Փառք Աստծո, ՔՊ-ում մենք արդեն նման միտումներ տեսնում ենք, և վարչությունում ունենք շատ մարդիկ, որոնք նախկինում շատ ակտիվ են եղել քաղաքացիական նախաձեռնություններում, և իրենք են հասկացել, որ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ինքնադրսևորվել, ընդգրկվել այնպիսի կառույցների մեջ, ինչպիսին «Քաղաքացիական պայմանագիրն» է»,- ասում է Արայիկ Հարությունյանը:
Ընդերքօգտագործողների մոտ ընդերքի օգտագործման օրինականության նկատմամբ ՎՊ-ն իրականացրել է 15 ստուգումներ: Արձանագրված փաստերը վկայում են, որ որոշ ընկերություններ լիարժեք չեն կատարում ընդերքօգտագործման պայմանագրերով ստանձնած պարտականությունները, այդ թվում՝ համապատասխան ներդրումները, իսկ թերությունների բացահայտումն աչքաթող է արվում ու չի վերացվում, չեն կնքվել հողատարածքի վարձակալության պայմանագրեր, անգամ ընդերքօգտագործողներին («Արզնի առողջարան» և «ՎԻ ԸՆԴ ԷՅ ՏՈՒՐ») առանձին լիցենզիաներ են տրամադրվել նույն հորատանցքը շահագործելու համար:
«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ֆինանսների նախարարությունը խորանար, թե ով ինչ ունի այս երկրում: Պատկերացրեք ներքևի օղակները, դուք կարո՞ղ եք կառավարել վիճակը: Մենք նայում ենք որպես տնտեսվարող սուբյեկտ իրենց՝ հարկ վճարողի հաշվի համարով»:
Պատգամավորը նշեց, որ ՀՀ-ն՝ որպես կոնֆլիկտի կողմերից մեկը, ունի իր հստակ մոտեցումը՝ ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի իրացումը, և ՀՀ-ն երաշխավորն է ԼՂ բնակչության անվտանգության. «Մնացած շատ շատ խնդիրներ պետք է լուծում ստանան Ստեփանակերտում և վերջնական լուծումների մասին խոսել նշանակում է, ունենալ նաև Ստեփանակերտի համաձայնությունը: Դրանով է պայմանավորված, որ ՄԽ համանախագահները պարբերաբար լինում են Ստեփանակերտում: Եվ ՀՀ-ն բազմիցս ասել է, որ ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային գործընթաց»:
Իրան-Հայաստան գազատարի վերջին՝ Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը վաճառելը չի հարվածի ՀՀ էներգետիկ անվտանգությանը: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, թե դեռ վաղ է գնահատականներ հնչեցնել, արդյունքների վերաբերյալ կլինի վերջական մոտեցում:
Ադրբեջանի առաջարկը՝ ընդլայնել Մինսկի խումբը, ունի մեկ իրական նպատակ՝ Թուրքիան, որը նույնական է Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Զ.Փոստանջյանը լրագրողներին տեղեկացրեց, որ համաձայնել են այս տարի սեպտեմբերին անցկացնել խորհրդարանական լսումներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, և այդ ժամանակ ինքը նորից կներկայացնի լրամշակված նախագիծը՝ միգուցե ավելացրած պահանջներով:
Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում թեժ վիճաբանություն տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի շուրջ:
ՎՊ-ն արձանագրել է, որ 2010-2014 թթ. ներմուծվող դեղորայքի ծավալների, շաքարային դիաբետով հիվանդների, նրանց հատկացվող դեղերի քանակների համադրման արդյունքները վկայում են, որ մի շարք դեպքերում ԱՆ կողմից պատշաճ ուշադրություն չի հատկացվել ծրագրի շրջանակներում բժշկական կազմակերպությունների իրական պահանջարկի ձևավորման և դրան համապատասխան Ինսուլինի և տարբեր տեսակի դեղահաբերի բաշխման իրականացման հարցերին` հանգեցնելով դեղորայքի մեծաքանակ մնացորդների առաջացմանը:
«Բարդ հարց է՝ թանկացումների հետ կապված քաղաքացիների այսօրվա վրդովմունքն ավելի լուրջ շարժման կվերածվի՞, թե՞ ոչ: Դա կախված է նրանից, թե այդ շարժումը ղեկավարող խումբը կամ մարդիկ ինչպիսի կազմակերպչական աշխատանք կտանեն և ինչ խնդիրներ կդնեն իրենց առջև: Կախված է նաև մոբիլիզացիայից, հանրության արձագանքից: Փորձը ցույց է տվել, որ որոշակի կազմակերպչական, գաղափարական լուրջ գործողությունների դեպքում հնարավոր է լինում կազմակերպել նման մոբիլիզացիա ու հասնել որոշակի հաջողությունների: Նման հաջողություններ մենք տեսել ենք թե՛ Մաշտոցի պուրակի, և թե՛ 150 դրամի հետ կապված»:
Ուշագրավ են 2013թ. տրանսպորտային սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ ՎՊ բացահայտումները: Այսպես՝ Գեղակերտ համայնքում այս նպատակով նախատեսվել է 11.3 մլն դրամի ծախս: Այդ գումարով գյուղապետարանը «Մուրան» ՍՊԸ-ից ձեռք է բերել 2013թ. արտադրության Nissan Sentra 1.8 SL մակնիշի ավտոմեքենա:
Մեր երկիրը սպառվում է այս իշխանության օրոք: Եթե այս իշխանությունը կարողանար արտագաղթը կանգնեցնել, ես նրան չէի քննադատի, եթե կարողանար ներգաղթ կազմակերպել, ես կաջակցեի նրան: Այսինքն` բացարձակ այն կլասիկ քաղաքական գործիչը չեմ, որ անձերով նայեմ:
«Չէ, չէ, Յակոբս չէ, հա՝ Ջակոբս»,- վերջապես հիշեց փոխնախարարը, ով նաև կառավարության ներկայացուցիչն է «Նաիրիտի» տնօրենների խորհրդում:
Ե.Բիբինը հարցերին չպատասխանեց ու անտեսելով լրագրողների խնդրանքը՝ կանգնել, հեռացավ: Հարցերը, թե արդյոք նա տեղյա՞կ է հայ սպառողների բողոքին ու պահանջներին, որևէ հանրագումարի եկե՞լ են քննարկումների արդյունքում, կամ ինչո՞ւ պետք է հայ սպառողը վճարի ՀԷՑ-ի ղեկվարության ճոխ առանձնատների, մեքենաների և այլ պարագաների համար, մնացին անպատասխան: Ասաց միայն թե, ոչինչ չի որոշվել:
Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունում մինչև այժմ շարունակվում է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ հանդիպումը, որն սկսվել էր ժամը 13:00-ին:
Այսօր Ազգային Ժողովում 2014 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ վիճաբանություն ծագեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանի միջև:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում դժգոհեց Հյուսիս-Հարավ մայրուղու՝ Արարատի հատվածից:
ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկան ժամանակ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանից հետաքրքրվեց, թե ովքեր են կաթի փոշի ներկրող ընկերությունները, խնդրեց անվանական նշել:
«Զավեշտ է, բերում եք ստեղ ասում եք՝ լավն ա, հետո ասում եք՝ խոտան ա: 7 մլրդից ավելի հանել եք, որ քաղաքաշինական նպատակով ընդունելի չի: Ասում եք՝ գնացել, նայել ենք, կոնստրուկտիվ խոտան է: Պատգամավորները տեխնիկական առումով էդքան հնարավորություն չունեն, որ գնան՝ նայեն»,- այսօր ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դժգոհեց դպրոցների վերանորոգման աշխատանքներից:
Նա վստահեցրեց, թե ՀԷՑ-ի սեփականատերերի ճոխությունները՝ առաձնատների վարձակալություն, թանկարժեք ավտոմեքենաներ և այլն, չեն հաշվարկվել և չեն հաշվարկվի սակագնում: Նազարյանի խոսքով՝ սակագնի վրա կարող են ազդել մի քանի ցուցանիշներ, օրինակ՝ դոլար-դրամ փոխարժեքի տատանումը:
Այս պահին ԱԺ ՀՀԿ խմբակցությունում փակ քննարկում է ընթանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրի շուրջ: Քննարկմանը մասնակցում են ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի փաստաթղթի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե, ի վերջո, ե՞րբ է ստորագրվելու պայմանագիրը:
«Անընդհատ սպասում էի, որ կասեք՝ կոռուպցիա, մենաշնորհներ, ստվեր… ռիսկ չե՞ք անում ասեք դրա մասին»,- դժգոհեց Ա.Մանուկյանը: