«Ես չեմ էլ հրաժարվում, որ Ծառուկյանի փեսան եմ». Կարապետ Գուլոյան

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը կարծում է, թե Գագիկ Ծառուկյանի գործոնը որևէ ազդեցություն չի ունեցել մարզպետի պաշտոնում իր նշանակման հարցում:

«Ես չեմ էլ հրաժարվում, որ Ծառուկյանի փեսան եմ: Բայց դա դեր չի խաղացել»,- ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կ.Գուլոյանը:

Հարցին, թե այն օրերին, երբ ամբողջ ՀՀԿ-ականներրը, այսպես ասած՝ հարձակվել էին Ծառուկյանի վրա, ինչպե՞ս էր ինքն իրեն զգում, Կ.Գուլոյանը հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերի՝ ասելով. «Ինձ ոչ մի քաղաքական հարցեր չտաք, ես ապաքաղաքականացված եմ»:

168.am-ի դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Ձեր նշանակումը քաղաքական փոխզիջում էր Գ. Ծառուկյանի հետ կապված, Կ.Գուլոյանը հայտարարեց՝ ոչ նման բան չկա: Նա նշեց, որ ինքն անկուսակցական է:

Կարդացեք նաև

«Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ես նախընտրում եմ Վահագն Գևորգյանի թեկնածությունը, որովհետև ես այդպես եմ գտնում, որ ինքը կկարողանա այդ լուծը տանել: Ինչպես գիտեք՝ համայնքի ղեկավար աշխատելը այդքան էլ հեշտ բան չէ, ինչքանով ես կարող եմ գնահատել, իսկ չի նշանակում, որ ես ճիշտ եմ: Վահագն Գևորգյանը Ծառուկյանի օգնականը երբեք չի եղել: Ինքը 28 ընտրատարածքի մեծամասնական պատգամավորն է, իրավունք ունի իր կարծիքը հայտնելու»,- հայտարարեց Կ.Գուլոյանը:

Հարցը, թե Կոտայքի մարզը տվե՞լ են Գ. Ծառուկյանին, վրդովվեցրեց Կ.Գուլոյանին. «Էդ ի՞նչ ասելու բան է, այսինքն՝ Կոտայքի մարզը Հայաստանից անջատվա՞ծ է»:

Հարցին էլ՝ Գ.Ծառուկյանն աջակցելո՞ւ է Արգամ Աբրահամյանին Արտաշատի քաղաքապետի ընտրություններում, Կ.Գուլոյանը պատասխանեց, թե Արգամը նույնպես իր փեսան է և, նույնիսկ եթե աջակցի էլ, դրա մեջ վատ բան չկա:

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը չի կարող չզբաղվել քաղաքականությամբ, քանի որ պատգամավոր է, Կ.Գուլոյանը նշեց. «Դուք գիտե՞ք, որ իր սահմանադրական իրավունքն է՝ ինքը որոշի ինչով զբաղվի և ինչով չզբաղվի»:

Տեսանյութեր

Լրահոս