«Կգնանք էլ, կգանք էլ… ի՞նչ է եղել». Գագիկ Խաչատրյան
Այսօր Ազգային ժղովում մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ 2014թ. բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ միաժամանակ ներկա էին նախարարներից ոմանք, այդ թվում՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով ԱԺ-ում հաճախ չի լինում: Նա ԱԺ-ից հեռացավ առաջին նիստից հետո: Լրագրողները Գ.Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է, որ բավականին «այդքան երկար» մնաց ԱԺ-ում: Խաչատրյանը պատասխանեց, որ սովորական աշխատանքային իրավիճակ է, նախորդ լսումների ժամանակ հանդիպումներ է ունեցել և ստիպված է եղել շուտ հեռանալ:
«Կգնանք էլ, կգանք էլ… ի՞նչ է եղել»,- ասաց Գ.Խաչատրյանը:
ՎՊ զեկույցի ներկայացման ժամանակ բացակայոմ էր Իշխան Զաքարյանը: Առանց նշելու պատճառը՝ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը տեղեկացրեց, որ Ի.Զաքարյանը չէր կարող ներկա լինել և խորհուրդը որոշեց, որ ինքն է ներկայացնելու:
Մշտական հանձնաժողովների երկրորդ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դժգոհեց, որ ի տարբերություն վարչապետի մասնակցությամբ առաջին նիստի այժմ գերատեսչությունների ղեկավարները բացակայում են, և ինչպես միշտ ԱԺ աշխատանքը չի կարևորվում: Ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովների նախագահներ Գագիկ Մինասյանը և Կորյուն Նահապետյանը խորհուրդ տվեցին դիմել գերատեսչությունների ղեկավարներին:
ՀՀ տարածքային կառավարման և ատակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղկացրեց, որ Արմեն Երիցյանն այսօր ՀՀ նախագահի հետ Արագածոտնի և Շիրակի մարզերում է՝ աշխատանքային այցով: