Ըստ նրա՝ միաձուլում են ամեն ինչ, կենտրոնացնում են ցանկացած ոլորտ: Հ.Բագրատյանը նշեց, որ բազմիցս ասել է՝ գյուղատնտեսությանը ձեռք չտան. «Ի՞նչ եք ուզում, էս էլ եք ուզում քանդե՞ք: Ինչի՞ եք խոշորացնում, որ հետո չսուբսիդավորե՞ք»:
Բացի ՀԱԿ-ից՝ ստորագրել է ՕԵԿ-ն՝ ամբոջությամբ, «Ժառանգություն» խմբակցությունը՝ բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի: Ընդդիմադիրներից ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն ստորագրել, մասնավորապես՝ ԲՀԿ-ն պատճառաբանել է, որ խմբակցությունում գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներ են կազմակերպում:
Պատգամավորը նշեց, որ վարկի արդյունավետության ու մեխանիզմների խնդիր կա. «Մենք հիշում ենք այն անփառունակ օրինակները՝ ինչպես կթել կովը, ցանել կարտոֆիլ, կամ հրավիրեցին աֆրիկյան փորձագետներ, որ հայ գյուղացուն սովորեցնեն աճեցնել ծիրանը»:
Այսօր Աժ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր և գործընկերների՝ Նաիրա Զոհրաբյանի ու Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
«Մենք պետք է հասկանանք այդ վնասների բնույթը: Եթե օբյեկտիվ են թելադրված, այլ բնույթ ունի, եթե սուբյեկտիվ են կամ քրեական մաս ունեն, ուրեմն՝ ըստ այդմ պետք է քայլեր չձեռնարկենք: Որևէ կառավարություն, որևէ իշխանություն երբեք կողմ չի լինելու, որ բարձրացնի սակագինը ու ստեղծի այնպիսի իրավիճակներ, որ ժողովրդի համար բացասական լինի»,- ասաց Հ.Նաղդալյանը՝ հավելելով, որ իշխանությունը քայլեր կանի, կերևա:
«Զզվացրիք ձեր Սուրիկով, բոլա մարդու կյանքն ուտեք, ընգել եք էդ մարդու հետևից, ի՞նչ ա ձեր սաղի ուզածը: Էլ բանուգործ չկա՞»:
«Վերջին օրերին մենք կրկին տեսանք, թե ինչպես Սուրիկ Խաչատրյանի որդին ընդգրկված է այսպես կոչված վիճաբանության մեջ, որի հետևանքով մի երիտասարդ կորցրել է աչքը…
«Ասում եք՝ ՀԾԿՀ-ն նոր է ստացել սակագնի փոփոխության հայտը, բայց նախնական ուսումնասիրությունից պարզում ենք, որ ՀԷՑ-ի ղեկավարների կարծիքով՝ սպառողները պետք է վճարեն նաև աստղաբաշխական թվերով իրենց վարձակալած Լեքսուսների և Մերսեդեսների համար, անտրամաբանական գներով վարձակալած տարածքների համար: Ես կարծում եմ, որ ԱԺ-ն չպետք է սպասողական դիրքորոշում որդեգրի, որովհեև մեր ընտրողները պասում են, որ մենք գտնենք այս հարցերի պատասխանները»:
2015 թ. ապրիլ ամսվա ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվել է թվով 103 հիփոթեքային վարկ` 950 միլիոն ՀՀ դրամ ծավալով:
Հայաստանը, ըստ ամենայնի, Թուրքիայից ելակ չի ներկրում: Այս մասին 168.am-ին ասաց Ջերմոցների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը՝ նշելով, որ դժվար է հաստատապես ասել դա:
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի վարկավորման հետ կապված Հայաստանը Ասիական զարգացման բանկին ներկայումս պետք է հավելյալ վճարի շուրջ 240 հազար դոլար: Այս գումարը կապ չունի վարկի մայր գումարի և տոկոսադրույքների հետ: Սա կոմիսիոն վճար է վարկի չմասհանված գումարի դիմաց՝ տարեկան 0.15%:
Խնդիրն այն է, որ դա ոչ ոքի չի էլ հետաքրքրի։ Հայաստանը կկորցնի պետականությունը։ Նույնիսկ գնահատականներն արդեն չեն էլ տրվի։ Իմաստը ո՞րն է, եթե ՀՀ-ն պետություն չի ունենա։ Այդ ճանապարհը տանում է դեպի այդտեղ։ Միանշանակ է, որ ԵՏՄ-ն տնտեսական միավորում չէ, ԵՏՄ-ն որպես տնտեսական միավորում` ոչ մի տնտեսական միության պահանջների չի բավարարում` ո՛չ ընդհանուր շուկա կա, ո՛չ ընդհանուր քաղաքականություն կա։ Այդ ամբողջի նպատակը մեկ պետության ստեղծումն է` ՌԴ-ի գլխավորությամբ։
Ըստ Հ.Բագրատյանի՝ խնդիրը պետք է լուծել դատական կարգով. «Պետք է դատել ՀԷՑ նախկին ու այսօրվա ղեկավարներին, որոնք, արդեն բոլորն են խոստովանում, տնտեսական վնաս են հասցրել կազմակերպությանը։ Պետք է խորանալ, թե այս ամենի մեջ ինչ ներդրում են ունեցել մեր իրավապահները վերջին 10 տարիներին»:
«Ստացվում է անելանելի վիճակ հանրապետության ու ժողովրդի համար: Նման դեմոկրատիան շատ ավելի վատն է, քան այսօրվա դեմոկրատական արժեքները: Այսօր գոնե կա մի նախագահ, որ եթե մարդկանց դժբախտություն է պատահել, երեխան զոհվել է, մարդիկ գոնե բողոքի տեղ ունեն: Վաղն այդ տեղը չի լինելու»:
ԱԺ ՀԱԿ խբակցությունն այսօր ստորագրահավաք է նախաձեռնել՝ ՀՀ-ում էներգահամակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ԱԺ-ում արտահերթ քննարկման դնելու համար: Այս մասին այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի որոշ հատվածներ, թունելներ վճարովի դարձնելու հարցը քննարկվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
«Ո՞ւր է Իշխան Զաքարյանը, ինչո՞ւ այստեղ չէ»,- հետաքրքրվեց Լ.Զուրաբյանը՝ առաջարկելով կրկին լսումներ հրավիրել չարաշահումների հետ կապված և դրանց հրավիրել նաև Իշխան Զաքարյանին:
Նախնական գնահատականներով՝ նախագիծն ընդհանուր արժե 1.5 մլրդ դոլար, 12 մլն եվրո դրամաշնորհ է հատկացվել, որը մեղմել է վարկային տոկոսադրույքների բեռը:
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը մեծ դեր կարող է ունենալ տարածաշրջանային զարգացման և առևտրի ծավալների մեծացման համար, ապահովել արդյունավետ և անվտանգ ելք դեպի միջազգային ուղիներ:
Դոուլը նշեց, որ միայն Ասիական բանկի հատկացրած միջոցները բավարար չեն ողջ ճանապարհի կառուցման համար և շնորհակալություն հյատնեց մյուս կազմակերպություններին՝ աջակցության համար:
«ախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել հենց խորհրդարանական կառավարման ձևի հայեցակարգին, հետևաբար` աշխատանքները տարվում են այդ ուղղությամբ: Իր վերջին հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել էր, որ, հաշվի առնելով քաղաքական ուժերի հետ հանդիպումները և այն մտահոգությունները, որոնք կապված են խորհրդարանական կառավարման ձևի, հատկապես` ներքին և արտաքին անվտանգության և կառավարման կայունության խնդիրների հետ, երկրորդ տարբերակն էլ հնարավոր է՝ լինի տեսականորեն և դրվի շրջանառության մեջ»:
ԵՏՄ վարչապետների մակարդակով մայիսի 29-ին ազատ առևտրի գուտու ստեղծման մասին պայմանագիր կկնքվի Վիետնամի հետ: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԵԱՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը, սա ԵՏՄ-ի առաջին նման պայմանագիրն է:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) մշակում է ԵՏՄ նոր մաքսային օրենսգիրքը: Դրա շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով Երևանում են ԵԱՏՀ-ի կոլեգիայի անդամ նախարարները: Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ ի հայտ են եկել հարկային ոլորտի հետ կապված հարցեր, որոնք այսօր քննարկել են գործարարների հետ, վաղը կքննարկեն պետական մարմինների ներկայացուցչների հետ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, իր իսկ խոսքով, բացահայտեց կյանքի իրականությունը:
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու հետ կապված վերջին դեպքի հետ արդարադատության համակարգը գործ չունի, դա քրեական մարմինների խնդիրն է, պետք է ճիշտ հասցեով դիմել: Հ.Մանուկյանը խորհուրդ տվեց կոնկրետ խնդրով դիմել կոնկրետ իրավապահ մարմիններին:
Այսօր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին հիմնականում ուսերը թոթվելով պատասխանեց: Թե ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու Ռիգայում, փոխնախարարը տեղյակ չէր, ասաց՝ կերևա:
«Այսօրվանից երկօրյա նստացույց ենք սկսում, առայժմ երկօրյա, կտեսնենք, թե մեր ներուժն ինչպիսին է և կորոշվի հետագա անելիքը»,- այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ 168.am-ին ասաց Նաիրիտի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Այսօր կառավարության նիստում որոշվեց ՄԻԵԴ 3 վճիռները կատարելու համար բյուջեից 160 հազար եվրո հատկացնել: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց, որ պետք է փոխհատուցեն Բյուզանդի փողոցի նախկին բնակիչներին:
Հ.Աբրահամյանի խոսքով, քանի որ Կենտորնական բանկը ռեսուրսների կարիք ունի, գումարը կհատկացվի պետբյուջեից, իսկ ԿԲ-ի վերահսկողությամբ այդ միջոցները կտրվեն «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին՝ գյուղվարկերի համար:
Մեր աղբյուրները պնդում են, որ Պետրոսյանի նշանակման հարցը որոշել է անձամբ Երվանդ Զախարյանը: Պարգև Պետրոսյանը նախկինում աշխատել է գազի համակարգում, «Հայգազշին» ընկերությունում: