Բաժիններ՝

«Մենք չենք թերանում, մենք ուշանում ենք». Ըստ Կարեն Անդրեասյանի՝ խնդիրը ֆինանսավորման մեջ է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերը 2014 թ. կազմել են 213.7 մլն դրամ կամ նախատեսվածի 97.4%-ը: Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ նախորդ 15 տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 26.6%-ով` հիմնականում պայմանավորված աշխատանքի վարձատրության ծախսերի աճով:

«ՄԻՊ Մարդու իրավունքների առումով ամենասուր խնդիրներն այսօր բիզնես և սոցիալական ոլորտում են»,- հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Ըստ նրա՝ ՄԻՊ-ի գրասենյակում կան բիզնես և ռազմական օմբուդսմեններ, բայց օգնական չունեն: Կ.Անդրեասյանը նշեց, որ հիմա խոսում են բիզնես օմբուդսմենի և ռազմական օմբուդսմենի ինստիտուտ բացելու մասին: Նրա խոսքով՝ ՄԻՊ աշխատակիցներն անում են աշխատանքի ամբողջ ծավալը, որ կա, խնդիրը ֆինանսավորման մեջ է: Կ.Անդրեասյանը հայտնեց, որ հիմա էլ ՄԻՊ բիզնես օմբուդսմենը զբաղվում է էլեկտրաէներգիայի խնդրով, տաքսիստների, տնտեսական մենաշնորհների ոչ ճիշտ խնդրով, բայց մարդկանց խումբ, որ կկարողանա արագա արձագանքել, չկա. «Մենք չենք թերանում, մենք ուշանում ենք: Արագ արձագանքման խումբը գնում է, բայց վերլուծությունը տալիս ենք երկու շաբաթ հետո, ոչ թե երկու ժամ: Եթե ֆինանս լինի, կկարողանանք ավելի շուտ տալ վերլուծութունը և առաջարկություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս