Բաժիններ՝

ՀՀ նախագահի աշխատակազմն անցած տարի նոր մեքենաներ ձեռք չի բերել. Վիգեն Սարգսյան

ՀՀ նախագահի աշխատակազմն անցած տարի նոր մեքենաներ ձեռք չի բերել: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ 1 մլն աղքատ մարդ ունեցող երկրում չեն անցնում արտակարգ տնտեսման ռեժիմի, օրինակ՝ նախագահի աշխատակազմը կարող է կրճատել կուսակցությունների աջակցման և այլ հոդվածներով ծախսը:

Ըստ Վ.Սարգսյանի՝ տնտեսման հարցը տեղին է բարձրացնել բյուջեի պլանավորման ժամանակ, ոչ թե կատարողականի քննարկման: Ամեն դեպքում, նա նշեց, որ խնայողության նկատառումից ելնելով հաջորդ տարի չի բարձրացվելու պետական ծառայողների աշխատավարձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս