Տիգրան Մուկուչյանը խնդիր չի տեսնում

«Արտաշատի քաղաքապետի ընտրություններում անձը ներկայացրել է ինքնաբացարկ՝ չբացահայտելով ինքնաբացարկի հետ կապված իր մոտեցումները: Եվ, բնական է, նա չունի նաև բացահայտելու, թե ինչու է հայտարարել ինքնաբացարկ: Այս պարագայում, եթե մարդը ներկայացնում է ինքնաբացարկ, ու դրանով իրացնում է նաև իր իրավունքը՝ ինքնաբացարկ ներկայացնելու, որևէ խնդիր առկա չէ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե որևէ խնդիր չի՞ տեսնում, որ Արտաշատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել, մնացել է մեկը:

Ըստ նրա՝ ԸՕ-ը կանոնակարգում է՝ մեկ թեկնածուի պարագայում հնարավոր է կազմակերպել և անցկացնել քվեարկություն, հետևաբար՝ կկազմակերպվի և կանցկացվի քվեարկություն, որին կմասնակցի մեկ թեկնածու:

Տեսանյութեր

Լրահոս