Բաժիններ՝

ՄԻՊ-ը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին. «Ձեր և մեր աչքը այդ գործի վրա է»

Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի որդու հետ տեղի ունեցած ծեծկռտուքում տուժած երիտասարդի ծնողների դիմումի հիման վրա ՄԻՊ-ը հացեր է ուղղել իրավապահ համակարգին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Նա նշեց, որ իրենք հետևողական զբաղվում են, որ այդ միջադեպի մեղավորները կպատժվեն, որի ժամանակ երիտասարդ տղան տեսողության հետ կապված լուրջ խնդիր է ստացել. «Գլխավոր դատախազը ԱԺ-ում իր ելույթում հատուկ մատնանշեց, որ մեր լիազորությունները սահմանափակված են, որովհետև իրենք կարողանում են չտրամադրել մեզ գործի նյութերը, որոնք ավարտված չեն: Բայց նույնիսկ այդ պարագայում կարողանում ենք գտնել հանրավորություններ, որ կարողանանք գործին հետևել և դրական ազդեցություն ունենալ, թեկուզ դատավարական իրավունքի պաշտպանության առումով: Նախաքննությունն, ի վերջո, ավարտվելու է, չէ՞, մի օր և մենք կարողանալու ենք ստանալ այդ նյութերը, և երբ մենք վարույթ ենք հարուցում, դա նշանակում է, որ ձեր և մեր աչքը այդ գործի վրա է և, եթե ոչ այսօր, ապա մի օր մեր գնահատականը կստացվի, ու դա դրական կազդի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս