Բաժիններ՝

«Յուրաքանչյուր կառավարություն ունենում է իր հաջողությունները և ձախողումները»

«Յուրաքանչյուր կառավարություն ունենում է իր հաջողությունները և ձախողումները: Ես կարծում եմ՝ մենք իրականում լուրջ հաջողություններ ունեցել ենք և, իհարկե, ունեցել ենք թերություններ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությանը հաջողվե՞ց Տիգրան Սարգսյանի ձախողումները շտկել:

Դ.Հարությունյանը թերությունների մասին չխոսեց, միան նշեց, թե փորձում են շտկել դրանք: Չխոսեց նաև հաջողությունների մասին, այլ խորհուրդ տվեց լսել նախարարների զեկույցները:

Դ.Հարությունյանի խոսքով՝ կառավարության արարողակարգային սրահները պետք էր վերանորոգել և ծախսը արդարացված էր, քանի որ ավելի շատ կորուստ էինք ունենում: Նա նշեց, որ վերանորգվել է 2 սրահ, այժմ վերանորոգվում է 3-րդը, իսկ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակը չի վերանորոգվել:

Դ.Հարությունյանը հրաժարվեց գնահատել կառավարության աշխատանքը՝ «համեստորեն» չբացահայտելով «լավը», որ լճացման տեղ չտա:

Հարցին, թե հաջողվե”լ է հավասար խաղի կանոններ ստեղծել գործարարների համար, Դ.Հարությունյանը պատասխանեց. «Դեռ ոչ, բայց քայլեր արվեցին: Ավելին, օրինակ, այն, ինչ արվում է հիմա՝ տեսչական բարեփոխումները, բողոքարկման հանձնաժողովը, միտված են դրան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս