Բաժիններ՝

Գագիկ Խաչատրյանը պարզաբանում է, թե ինչու փոքր երկրում 10 հոգի չի կարող շաքարավազ ներկրել

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խարչատրյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու մի փոքր երկրում տասը հոգի չի կարող շաքարավազ ներկրել: Հստակեցմանը, որ դա Սերժ Սարգսյանն է ասել, նախարարը պատասխնեց. «Ինչի՞ մի հոգի, որովհետև տարիներ շարունակ այդ մի հոգին ձևավորել է շաքար ներկրելու մեծ քանակի համապատասխան հնարավորություն: Բազմիցս դրան պատասխանել ենք, և հիմա մեծ քանակի շաքարավազ ներկրելու պայմաններում ինքն ստանում է տրանսպորտային ծախսերի նվազում, ստանում է ձեռք բերման գնի նվազեցումներ, տարիներ շարունակ ներկրել և հիմա ներկրում է»:

Դիտարկմանը, որ գուցե քաղաքական որոշում է եղել և իր միջոցով է այդ որոշումն ի կատար ածվում, Գ. Խաչատրյանը հերքեց. «Չկա նման բան, դուք չեք գտնի նման բան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս