«Հիմա բա որ այս պրոյեկտն էլ արժանանա Տիգրան Սարգսյանի այծի պանրի համաշխարհային բրենդ սարքելու տեսլականի ճակատագրին, ի՞նչ ենք անելու»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս տեղեկությունը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր հաստատեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նման կազմով հանդիպումներ բազմիցս են եղել: Ըստ նրա՝ քննարկվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը և ներկա ընթացքը, իսկ իշխանության հետ կոալիցա կազմելու հարց չի քննարկվել և նման հայտարարությունները «հերթական` ջուրը պղտորելու հայտարարություններ են»:
ՀԾԿՀ անդամների քվեարկությունն ընդունվեց «ամոթ» և «դավաճաններ» վանկարկումներով:
«Ցուցարարները խնդրում են՝ չթանկացնել, բայց եթե այսօր հնարավոր չէ հարցը լուծել, խնդրում ենք հետաձգել: Բիբինը չի եկել այսօր նիստին, կարող եք սպասել ևս մի օր ու խնդրում ենք քննարկում կազմակերպել»,- ասաց Վ. Մատինյանը:
ՀԾԿՀ նիստում իրեն բնորոշ վարքագծով այսօր աչքի ընկավ Անի Զախարյանը՝ ամեն րոպե փորձելով քաղաքական ելույթներ ունենալ: Նրա փորձերը հաջողությամբ կասեցնում էր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Բիբինը, արհամարհելով ԱԺ-ին, ու ՀԾԿՀ-ին, չի եկել, որ ես հարց տամ՝ չարչարվում է ԱԷԿ-ը, ՋԷԿ-ը, դու ընդամենը վաշխառուի նման վերցնում, վաճառում ես մեզ ու էդքան շահույթով չես բավարարվում: Ձեզ անվանում է ստախոս ու գործընթացը անվանում աննորմալ: Բա ո՞նց է ՀԾԿՀ-ն ստախոսի ներկայացրած տվյալները հիմք ընդունելու»,- այսօր ՀԾԿՀ նիստում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Այսօր ՀԾԿՀ նիստում սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը ներկայացրեց ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները և Հանձնաժողովի հաշվարկները: Ըստ նրա՝ ընկերությունը անցած տարի կրել է 9 մրդ դրամի վնաս, իսկ օբեյկտիվ պատճառներով ձևավորված ընդհանուր 36.7 մլրդ դրամ վնասից սակագներով դեռևս չի փոխհատուցվել 24 մլրդը, որը 3 տարվա փոխարեն որոշվել է վերադարձնել մեկ տարում: Բաղրամյանը նշեց, որ ՀԷՑ հասույթը ավելացել է 19 մլրդ դրամով, ծախսերը մոտ 300 մլն դրամով նվազել են:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների՝ «Պա-հա-նջում ե՛նք» վանկարկումների ներքո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն սկսեց այսօրվա նիստը:
Քիչ հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կսկսվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԷՑ-ի հայտի քննությունը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում հիմնադրամներին փոխանցված գումարները մինչև հուլիսի 1-ը կփոխանցվեն այն քաղաքացիներին, որոնք դիմել էին՝ համակարգում չներառվելու համար:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ օրենսգրքով նախատեսվում է, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից, և մինչև 2017թ. մարդկանց ձեռքին եղած աշխատանքային գրքույկները պետք է հավաքվեն մի տեղում, ստեղծվի բազա, որից հետո հրաժարվեն գրքույկներից, իսկ պետությունը պարտավոր կլինի աշխատանքային պատմությունը պահպանել:
«Դպրոցում պետք է կարողանանք մի կարևոր բան ներդնել՝ սովորեցնել երեխաներին սովորել , որովհետև գիտելիքն այնքան արագ է ստեղծվում, օգտագործվում ու մաշվում, որ 12 տարիների ընթացքում անգամ դժվար է մարդուն տալ իր կյանքի ընթացքում անհրաժեշտ գիտելիքների պաշարը: Պետք է տալ մտածելու ունակություն, տալ բազային գիտելիքներ, տալ ունակություն տեղեկատվական հոսքերի հետ ինքնուրույն աշխատանքի համար»,- ասաց Ա.Աշոտյանը:
Այսօր Աժ արտահերթ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին դրույթները, որն, ըստ նրա վերաբաշխում է լիազորութունները ոլորտը կարգավորղ լիազորված մարմինների միջև: Նա նշեց, թե արդիականացվում է նաև առևտրային օդային հաղորդագրությունների բնագավառը, մասնակիցներին թույլտվությունների տրամադրման կարգը, ապահովում է թափանցիկությունը և միջազգային նորմերին համապատասխանությունը:
«Չեխական ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչները հունիսի 22-ին կժամանեն Երևան՝ բանակցելու չվերթները վերականգնելու հարցը: Այս մասին այսօր Աժ-ում «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շատ դրական է գնահատում Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակելը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Մ.Գրիգորյանը հայտարարեց, թե ՀՀ-ում կա մի պաշտպանության նախարարություն, որը երկու տեղում էլ՝ Հայաստանում ու Արցախում, «կուռացիա» է անում:
ԱԺ պատգամավոր, ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը չի հրապարակում ՄԻԵԴ-ում ՀՀ-ի նոր դատավորի անունը: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հանձնաժողովի նիստերը գաղտնի են ընթանում՝ թե՛ քվեարկությունները, թե՛ ընթացակարգը, թե՛ քննարկումների փուլն ամբողջությամբ գաղտնի է:
«Ես չեմ ուզում պաշտպանել ՀԷՑ-ին, իրականության կողքին եմ: Երկու ճիշտ է լինում՝ թանկ էլեկտրաէներգիա են վաճառել ՀԷՑ-ին, ՀԷՑ-ը հայտնվել է պարտքերի մեջ և ինքը պարտքեր է կուտակել արտադրող ձեռնարկություններին: Խնդիրը մեկն է՝ էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններին պարտքերը չեն տալու և դրանք ունենում են խնդիրներ և նույնիսկ ապագայում կարող է չկարողանան արտադրել»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Դուք բոլոր գողերին մարդասպաններին չեք բռնել սկի: Ո՞վ է ասել, որ բոլոր գիծ տրորողներին պետք է տուգանեք»: Մարուքյանը բերեց ԱՄՆ-ի ու Բեռլինի օրինակները, որտեղ շատ հանգիստ երթևեկություն է, տեսանկարահանում գրեթե չկա, իսկ այստեղ տեսանկարահանող սարքերն օր-օրի ավելանում են: Նա կոչ արեց խնդիրը լուծել և խոստացավ անձաբ մշակել համապատասխան օրինագիծը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց արբիտրաժային դատական համակարգի զարգացմանն ուղղված օրինագծերի փաթեթը: Ըստ նրա՝ դատարանին ընդդատյա վեճը մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը կողմերի համաձայնությամբ օրենքով սահմանված կարգով կամ ՀՀ միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում կարող է հանձնվել արբիտրաժի լուծմանը:
Այսօր արտահերթ նիստում Ազգային ժողովն ընդունեց երեկ քննարկված փաստաթղթերը՝ «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին և ԵՏՄ-ին Ղազախստանի անդամակցության 3 արձանագրությունները:
«Ես կհասկանայի, եթե այ էնտեղ՝ վերևում, կամ էնտեղ վերևում, Ղրղզստանի Ազգային ժողովից գոնե 1-2 պատգամավոր տեսնեի և մեզ ասեին՝ ժողովուրդ ջան, անպայման կողմ քվեարկեք, էնքան լավ բաներ է լինելու: Ես չեմ տեսել էդ ելույթը: Այնպիսի տպավորություն է, որ Ղրղզստանին էլ չի հետաքրքրում Հայաստանը կանի՞, կամ շատ լավ գիտի, որ Հայաստանը խելոքի պես քվեարկելու է կողմ»:
168.am-ի տեղեկություններով՝ Որոտանի հէկ-երի համալիրի վաճառքի գումարի զգալի մասն ուղղվելու է «Նաիրիտ» գործարանի պարտքերի մարմանը, այդ թվում՝ աշխատավարձերի վճարմանը: Պատահական չէ, որ պայմանագրի ստորագրման հենց հաջորդ օրն Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե նաիրիտցիների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ կմարվի մինչև հուլիսի 15-ը: Նախքան այդ՝ որպես պարտքի մարման ժամկետ` նշվում էր` մինչև տարեվերջ:
«Ի վերջո, Ղրղզստանի Հանրապետության մուտքը ԵՏՄ մեր արտադրողի համար, մեր պետության համար լրացուցիչ 6 մլն-անոց շուկա է, որտեղ լավ աշխատանքի դեպքում կարող է բերել լուրջ դրական ազդեցություն ՀՀ համար: Իսկ բոլոր հեքիաթները, խնդրում եմ, ժամը տասից հետո պատմեք երեխաներին, և ոչ թե այստեղ՝ Ազգային ժողովում»,- ասաց Է.Շարմազանովը:
«Շուն-գել՝ մեր իշխանությունն ա»,- նկատեց Լ.Սարգսյանը՝ միաժամանակ առանց նվերի ներկայանալը պատճառաբանելով, թե հենց ինքը «տեղով մեկ նվեր է»: Սարգսյանը նշեց, թե ՀՀԿ խմբակցության ղեկավարին մաղթելու է իշխանափոխություն և լիազորությունների շուտափույթ վայր դնում, որից հետո ինքը հաճույքով կստանձնի Բաղդասարյանի պաշտոնը:
«Չի նշանակում, որ եթե ես Ազգային ժողովի նախագահ եմ, բուռն կերպով իմ լծակները պետք է օգտագործեմ իմ հարազատներին ինչ-որ ձևով պաշտպանելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով իր աներձագի, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի բիզնսների ստուգումների ու նշանակված տուգանքի մասին:
«Ես կարծում եմ, որ ավելի շուտ երկնչելուց չեկավ խորհրդարան, ասելիքը չհիմնավորելու կարողության հետևանքով չեկավ, քան, ինչպես ասում են խորհրդարանականները, որ արհամարել է Ազգային ժողովը,- ասաց Գ.Սահակյանն ու շարունակեց,- Հիմնարկի տնօրենից ինչո՞ւ պետք է վիրավորվեմ, էնքան մարդիկ կան, հրավիրում ենք, չեն գալիս, նրանք Ազգային ժողովի համար որոշակի արժեք չեն: Այսինքն՝ եթե ԱԺ նախագահ ես, կամ ԱԺ, նա պիտի իր լիազորությունը գերազանցի և փորձի իր իշխանական լծակներով մարդկանց խեղդե՞լ: Մենք հրավիրում ենք, եթե չեն գալիս, դա իրենց խնդիրն է»:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց 2015 թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունները, որոնցով Ղրղզստանն էլ է միանում ԵՏՄ-ին:
«Ես այն տպավորությունը ստացա, որ ներդրողները կանգնած են ՀՀ սահմանի մոտ և մենք մտածում ենք՝ ում ներս թողենք, ում չթողնենք»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հանքավայրերի պոչամբարների վերամշակման օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքին և տեղից արտահայտված դժգոհություններին ի պատասխան՝ ԲՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Տպավորությունը էնպիսին է, որ պետք է գործից հասկանաք, նոր խոսեք: Դիլետանտական բաներ ստեղից ասել չի կարելի»:
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրինագծի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու բազմաթիվ անգամ ծրագիրն անվանեց «խոստումնալից»: