«Երեկ 6 ժամ նայել ենք բոլոր առաջարկությունները: Կան առաջարկություններ, որոնք արժանի են քննարկման և առաջարկում եմ ԱԺ-ում կազմակերպել քննարկում, մի քանի օր նախարարները մասնակցեն, ընդհանուր հայտարարի գանք»,- ասաց վարչապետը:
«Գնահատականները տարբեր են, որովհետև և´ դրույթներ կան, որ առաջընթաց, և´ դրույթներ կան, որ հետընթաց են արձանագրում: Եթե վերցնենք, որ դրանք ավելի համակարգված են, իրավունքի սահմանափակումները նշված են, այս առումով գործող Սահմանադրության համեմատ սա առաջընթաց է, բայց որոշ դեպքերում ձևակերպումների անորոշությունը մտահոգություն է առաջացնում, օրինակ՝ սեփականությունից զրկելու հետ կապված հարցում, կամ սոցիալ-տնտեսական իրավունքների ձևակերպման հարցում շատ խնդրահարույց է և ակնհայտ հետքայլ է»:
«Պրոմեթեյ բանկի»վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սովորական շուկայական վիճակ է և մի երկու օրվա տատանումը չէր կարող էական ազդեցություն ունենալ:
Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություն կստեղծվի: Հայաստանում և Չինաստանում նախատեսվում է ստեղծել առևտրային ներկայացուցչություններ: Այս մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու հարցը քննարկվելու է ՀՀ կառավարության առաջիկա՝ օգոստոսի 31-ի նիստում:
«Այստեղի բնակչության հոգեբանությունը մի քիչ այլ է, օրինակ՝ Երևանում, երբ խնդիր է առաջանում, արտագաղթը միանգամից մեծանում է, իսկ այստեղ այդ խնդիրը չկա: Տեղացիները միշտ ձգտում են մնալ տեղում՝ թեկուզև դժվարություններ են լինում: Մարդիկ հողի հետ կապված են: Այդ տեսակետից այստեղ լրիվ այլ մթնոլորտ է»:
Թումոյի հաղորդակցման բաժնից 168.am-ին տեղեկացրին, որ Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբեր ամսից գրանցված ուսանողները կսկսեն իրենց ուսումը Թումոյում:
Գործող օրենքով սույն կարգավորումը տարածվում է նաև պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կամակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետությանը և համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների վրա, որոնց գործունեությունը ֆինանսավորվում է պետական կամ համյնքային բյուջեի միջոցների հաշվին:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, միության տասնյակ անդամներ դադարեցրել են իրենց գործունեությունը Վրաստանում և, իրականացված ներդրումները ետ չբերած, վաճառել են իրենց բիզնեսները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում հանդիպելու է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կլինեն հանդիպումներ անկախ պատգամավորների ու Հանրային խորհրդում ընդգրկված կազմակերպությունների հետ:
Քիչ առաջ ավարտված ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում կադրային որևէ հարց չի քննարկվել:
ՀՀԿ ԳՄ նիստում հիմնականում քննարկվեցին ներքաղաքական խնդիրներ, իսկ դուք գիտեք, որ ՀՀ ներքաղաքական օրակարգի հիմնական հարցը դա սպասվելիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն է, սահմանադրական նոր փաթեթն է, որը ներկայացվել է Ազգային ժողով:
Շուտով կսկսվի ՀՀԿ կուսակցության ԳՄ նիստը, որին կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը 5.3 մլրդ դրամ վճարելու պարագայում, թերևս, դժվար չէր լինի ՀԷՑ-ի 1.2 մլրդ պարտքի հարցը լուծել, առնվազն բանակցել՝ այն սառեցնելու համար: Առավել ևս՝ ՀԷՑ-ը ինքը խրված է պարտքերի մեջ, բաժնետիրոջ փոփոխության հարցն է օրակարգում, և ցանկության դեպքում կարելի է լուծում գտնել:
«ԵՄ գնալը լավ էր, բայց ամեն ինչ ժողովրդի գիտությամբ տեղի չունեցավ, որովհետև որոշողը մեկն էր և որևէ մեկը չէր կարող ասել, որ այդ մեկը գերազանցել է սահմանադրական լիազորությունները, որովհետև տրված է նախագահին այդ լիազորությունը»,- ասում է Արմեն Ռուստամյանը:
Կառավարության տեղեկատվության և վերլուծության կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերադարձած կլինի արձակուրդից և ինքը կվարի նիստը:
Ա.Մարտիրոսյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը բավականին քննադատաբար է մոտեցել Սահմանադրության նոր նախագծին, «դիվանգիտական լեզու են օգտագործել շատ կոշտ երևույթներ գնահատելու համար»:
Ըստ նախարարության՝ հետագա կուտակվող վնասներից խուսափելու համար պետք է դիտարկել գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը
«Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման մասին որոշումը ՀՀ կառավարությունը կընդունի առաջիկա նիստում:
«Կարող եք ինքներդ գնալ ու տեսնել, որ շինարարական աշխատանքներն անընդհատ կատարվում են և ստանձնած պարտավորություններից ավելին է արվում»,- ասաց Ա.Սահակյանը:
«Մենք գնահատում չենք արել, թե ով ինչպես է եկել իշխանության»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն համարո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը 10 մարդու արյան գնով եկավ իշխանության:
«Խաղի կանոնները փոխվել են, բոլորովին այլ որակի Հայաստան ենք ունենալու այս Սահմանադրությունից հետո»,- վստահեցրեց Ա.Ռուստամյանը՝ հավելելով, որ բացարձակապես գոյություն չունի որևէ դրույթ, որ տանում է մենիշխանական կառավարման:
«Կարող ենք արձանագրել, որ իբրև քաղաքական ուժ, մեր մոտեցումները հաղթանակել են, չունենալով իշխանություն, չլինելով իշխանության մեջ, ԱԺ-ում միայն 5 պատգամավոր ունենալով, սրանից ավելի պատկերացնել հնարավոր չէր: Այս փուլում մենք շատ ենք կարևորում բովանդակային քննարկումները»:
«Յուքոմ» ընկերությանը բջջային հեռախոսակապի նոր կոդ կունենա:
Իրականում մենք էական փոփոխություն չենք տեսնում վերջին տարիների պետական գնումների համակարգում առկա իրավիճակում:
«Հայաստան արտարժույթի ներհոսքի հիմնական ուղղություններից մեկը մասնավոր տրանսֆերտներն են, որ 85% և ավելի գալիս են հիմնականում Ռուսաստանից:
ԿԲ հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցում նշվում է, որ ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2015 թ. մասնավոր սպառումը կկրճատվի միայն 1.6%-ով:
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահին ներկայացվելուց հետո նախագահը Սահմանադրության նախագիծն ուղարկելու է ԱԺ, որը կքննարկի մինչև եռամսյա ժամկետում. «Այնուհետև փոփոխված կամ չփոփոխված նախագիծը կուղարկվի երկրի նախագահին, ով այս բարեփոխումների նախաձեռնողն է: Նախագահն էլ, երբ նպատկահարմար կգտնի, կնշանակի հանրաքվեի օրը»:
Եթե լինի էլ, ապա միայն փոքր տատանումներ կլինեն՝ 480 դրամի սահմաններում, որ այս տարվա ընթացքում տեսնում ենք:
«Արարատ ֆարել» ընկերությունը, որիմ արտահանած 200 կգ իշխանը ՌԴ Սոչի քաղաքում ոչնչացրել է ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը, Հայաստանում գործում է 2000-ականներից, տնտեսությունը Գեղարքունիքում է:
Ռուսական իշխանություններին մոտ կանգնած շրջանակներում կտրականապես դեմ են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականացմանը: 168.am-ին հասած տեղեկություններով՝ խնդիրը շատ պարզ է՝ ԵՏՄ գործընկերները չեն ընկալում, օրինակ, որ եթե ԵՏՄ նախագահների հանդիպում լինի, ով է ներկայացնելու Հայաստանը՝ նախագա՞հը, որ փոփոխություններից հետո արդեն չի լինի պետության գլուխը, թե՞ վարչապետը, ով նույնպես սահմանափակված կլինի միանձնյա որոշումներ կայացնելու առումով և ցանկացած պահի ԱԺ-ն կկարողանա անվստահություն հայտնել նրան: