
Ինչո՞ւ են են ռուսները ոչնչացրել հայկական իշխանը

Artu«Արարատ ֆարել» ընկերությունը, ում արտահանած 200 կգ իշխանը ՌԴ Սոչի քաղաքում ոչնչացրել է ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը, Հայաստանում գործում է 2000-ականներից, տնտեսությունը Գեղարքունիքում է: 168.am-ի հետ զրույցում Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը նշեց, որ 2011 թ-ին ընկերության արտահանման իրավունքը ձևակերպվել է միության աջակցությամբ, սակայն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո արտահանման պայմանները փոխվել են ու եթե մինչ այդ հայկական ընկերություններն արտահանող էին, այժմ դարձել են տեղափոխող: Թե ո՞րն է եղել ընկերության կողմից տեղափոխվող ձկան ոչնչացման իրական պատճառը, միության նախագահը դժվարացավ նշել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ խնդրի մասին տեղյակ են, կապ են հաստատել ռուս գործընկերների հետ, և իրավիճակը պարզվելուց հետո հավելյալ կտեղեկացնեն: ՍԱՊԾ-ից վստահեցրին, որ վերջին շրջանում այլ ձկնարտահանողներ խնդիրներ չեն ունեցել ՌԴ-ում և հայկական ձկնամթերքը նորմալ արտահանվում է ՌԴ: