
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կառավարությունը քննարկում կկազամակերպի ՀՀ Ազգային ժողովում

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ կառավարությունը քննարկում կկազամակերպի ՀՀ Ազգային ժողովում: Նման առաջարկ այսօր կառավարության նիստում արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Երեկ 6 ժամ նայել ենք բոլոր առաջարկությունները: Կան առաջարկություններ, որոնք արժանի են քննարկման և առաջարկում եմ ԱԺ-ում կազմակերպել քննարկում, մի քանի օր նախարարները մասնակցեն, ընդհանուր հայտարարի գանք»,- ասաց վարչապետը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը նշեց, որ առաջարկությունները դեռ ստացվում են: Գործադիրը որոշեց հավանություն տալ Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ կառավարության անդամների ներկայացրած առաջարկներին: