Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Սեկտոր Քվանտ» ընկերությունը չարաշահում է իրեն տրված թույլտվություններն ու «Ձորագյուղ-1» և «Ձորագյուղ-3» փոքր հիդրոէլեկտրակայաններում նախատեսվածից ավելի էլեկտրաէներգիա է արտադրում:
Եթե փող չգա այստեղ, դա մեծագույն խնդիր կլինի: ՀՀ խոշորագույն գործընկերը մնում է ԵՄ-ն: ՌԴ հետ առևտրաշրջանառությունը 24.5% է, իսկ ԵՄ հետ շրջանառությունը շատ ավելի մեծ է՝ 40%-ից ավելի: Դրա համար «և-և»-ի և ոչ թե «կամ-կամ»-ի քաղաքականությամբ պայմաններ պետք է ստեղծենք՝ այստեղ և´ արտահանումն ընդլայնելու, և´ գրավիչ պայմաններ ստեղծելու համար:
«Ժողովրդի կողմից չընտրված նախագահին չենք կարող տալ այն լիազորությունները բանակի, զինված ուժերի կառավարման ոլորտում, որը տալիս ենք անմիջական ժողովրդի կողմից ընտրված նախագահին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆ. Թոխյանը:
Այս տարվա հուլիսին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 137.1 մլն դոլար։ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 110.5 մլն դոլար։
«Ինձ մտահոգում են նաև նախագահական ընտրություններից հետո հետընտրական գործընթացները, որովհետև նախագահական ընտրությունն իր մեջ պարունակում է հետևյալ գաղափարախոսությունը` հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ։ Իսկ հաղթողի և պարտվողի միջև կարող է չնչին` 0.1%, տարբերություն լինել»:
«Սահմանամերձ 31 համայնքներին տրված հարկային արտոնություններն էական ազդեցություն չեն ունենում և գյուղերում ներդրումներ չի կատարվում: Այսինքն՝ մենք մարդկանց լուրջ արտոնություն ենք տվել, բայց էական ազդեցություն չի ունենում: Այդպես ամբողջ հանրապետությունում է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով՝ իր գործընկերների հետ, այսօր այցելել է Տավուշի մարզի երկու օր շարունակ Ադրբեջանի կողմից ռմբակոծվող սահմանամերձ գյուղեր՝ Բաղանիս, Սևքար, Ոսկեվան և այլն:
Նա նշեց, որ ԱԺ են եկել Սահմանադրությունը մերժելու նպատակով և ժողովրդին կոչ անելու՝ սկսել դիմադրության շարժում: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի՝ նախագահական նստավայր գնալու փաստը Լ.Զուրաբյանը հրաժարվեց մենաբանել. «Առանց մեկնաբանության՝ ժողովրդի համար ամեն ինչ պարզ է»:
«Մենք արդեն քննարկեցինք, Արփինե Հովհաննիսյանը նախագահի կողմից կնշանակվի որպես արդրադատության նախարար»,- ասաց Գ.Սահակյանը:
Քոչարյանի կանխատեսումներից մեկին, թե Հանրապետականները կմիանան իրեն, Գ.Սահակյանը հակադարձեց. «Ես չգիտեմ լամ, թե ցավամ, որ բոլորը կապում են իրանց և՛ հզորությունը, և՛ թուլությունը Հանրապետականի հետ»:
Դիտարկմանը, որ 6 ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը «չարիք» էր, հիմա դարձավ բարեգործ, Գ.Սահակյանը նշեց, որ քաղաքական պրոցեսներում բնութագրերը տարբեր կարող են լինել. «Եթե քաղաքական պրոցեսներում երկրի համար վտանգներ են սպառնում, դա լինի Ծառուկյան, թե Գալուստ Սահակյան, եթե չարիքի ճանապարհն է, ուրեմն պետք է անունները իրենց անունով կոչել»:
«Եթե երկրի նախագահը Գերագույն գլխավոր հրամանատարն է, բայց չի կարող մոբիլիզիացնել բոլոր ռեսուրսները՝ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար, ի՞նչ է դա տալիս իրեն՝ ոչինչ»:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հարցարդում արեց, թե ինչո՞ւ է հայ ընտանիքը բնորոշվում որպես «բազմացման հիմք»:
Այսօր ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ մերժել են հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որովհետև հասկանում են, թե ինչ հանցավոր գործընթաց է իրականացվում:
Այսօր Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումները:
Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցով դատական նիստը
Երբ 2013 թ. հունվարի 1-ից կառավարությունը ներդրեց նոր հարկատեսակ՝ շրջանառության հարկ, հայտարարվում էր, թե այն կոչված է պարզեցնելու վարչարարությունը և հեշտացնելու տնտեսվարողների կյանքը:
Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ակտիվացման դրական միտումներ են նկատվում:
Վերին Լարսի անցակետում իրենց հերթին սպասող մեքենաների հերթը չի պակասում արդեն մոտ երկու տարի:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե այժմ որտե՞ղ է Կարայանը: Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում ԵՏՄ-ին անդամակցության հարցերը ներկայացնելիս հենց Ս.Կարայանն էր ասում, որ ԵՏՄ մտնելուց հետո կունենանք 150 մլն դոլար մաքսատուրք, բայց հիմա այդ թիվը ոչ 10%-ով է պակասել, այլ՝ 7 անգամ: Հ.Բագրատյանը պահանջեց պատասխանատվության ենթարկել Կարայանին:
Երբ մենք անդամագրվեցինք Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), մեզ համար անորոշությունները շատ-շատ էին, հիմա էլ շատ են, այնքան, որ չենք կարող կանխատեսել, թե հաջորդ օրը ինչ տնտեսական վիճակի մեջ կհայտնվենք:
«ԿԲ-ն կառավարությունից հզոր է դարձել իր լիազորություններով, էլ ինչո՞ւ եք կառավարությունից հաշվետվություն պահանջում»,- դժգոհեց Հ.Բագրատյանը:
Լուրջ էներգախնայողություն կլինի, եռակի կրճատվելու է էլեկտրաէներգիայի ծախսը, նաև համակարգը դառնում է հուսալի, անվտանգ:
«Ես գտնում եմ, որ էթիկայի հանձնաժողովը պետք է Մովսիսյանի վարքը գնահատի որպես ԱԺ պատգամավորին ոչ հարիր՝ նույնիսկ եթե իրեն դուր չեն գալիս որոշակի հրապարակումներ, դիտարկի որ դա իրապես էթիկայի նորմերի խախտում է»,- ասաց Ա.Սաքունցը:
Սահմանադրական փոփոխությունների շուրջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջին փուլում՝ մարտին, նախագահական նստավայր էին գնացել նաև Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչները: Սակայն այս անգամ ՄԱԿ-ը նախագահականում տեղի ունեցող հանդիպումներին դեռևս չի գնացել:
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ Հանրապետություն վերադարձից հետո, Ռոբերտ Քոչարյանն «անպայման կխոսի սահմանադրական բարեփոխումների» հետ կապված: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Քոչարյանն ինչ-որ կերպ մասնակցի կամ աջակցի «ոչ»-ի շարժմանը, Վ. Սողոմոնյանը հարցով պատասխանեց՝ ««ոչ»-ի շարժում կա՞»:
ՀՀ կառավարությունն այսօր նիստում պետությանը վերադարձրեց «Հայֆիլմ» կինոստուդիան:
Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե Հայաստանը քանի երկրում ունի առևտրային ներկայացուցչություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի հետ կրկին քննարկել են հարցը, որոշում է կայացվել փոխհատուցում տրամադրել նաև ՓՄՁ-ի համար, քանի որ դժգոհություն կա, որ փոքր ու միջին բիզնեսը չի կարողանում աշխատել: Նրա խոսքով՝ խորհդրատվությունը հանձնաժողովում արդեն սկսված է:
Նա նշեց, որ ԱՎԾ ճշգրտած ցուցանիշներով, առաջին եռամսյակում գրանցվել է 2.5%, երկրորդ եռամսյակում՝ 5.1 % տնտեսական աճ, այսինքն՝ կիսամյակային աճը 4.4 % է: