
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկություններ է մշակել Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկություններ է մշակել Սահմանադրության նոր նախագծի 1-15-րդ գլուխների վերաբվերյալ: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ իրենց առաջարկներն ու մոտեցումները պատրաստվում են ուղարկել մասնագիտական հանձնաժողովին, կամ՝ դրանք կքննարկեն նախագիծը ԱԺ բերվելուց հետո:
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահին ներկայացվելուց հետո նախագահը Սահմանադրության նախագիծն ուղարկելու է ԱԺ, որը կքննարկի մինչև եռամսյա ժամկետում. «Այնուհետև փոփոխված կամ չփոփոխված նախագիծը կուղարկվի երկրի նախագահին, ով այս բարեփոխումների նախաձեռնողն է: Նախագահն էլ, երբ նպատկահարմար կգտնի, կնշանակի հանրաքվեի օրը»: