Մոսկվան դե՞մ է Հայաստանում նախատեսվող սահամանդրական փոփոխություններին

Ռուսական իշխանություններին մոտ կանգնած շրջանակներում կտրականապես դեմ են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականացմանը: 168.am-ին հասած տեղեկություններով՝ խնդիրը շատ պարզ է՝ ԵՏՄ գործընկերները չեն ընկալում, օրինակ, որ եթե ԵՏՄ նախագահների հանդիպում լինի, ով է ներկայացնելու Հայաստանը՝ նախագա՞հը, որ փոփոխություններից հետո արդեն չի լինի պետության գլուխը, թե՞ վարչապետը, ով նույնպես սահմանափակված կլինի միանձնյա որոշումներ կայացնելու առումով և ցանկացած պահի ԱԺ-ն կկարողանա անվստահություն հայտնել նրան:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները ՀՀ խնդիրն է:

«Մենք անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական երկիր ենք, մենք ունենք մեր պետությունը, մեր նախագահը, մեր կառավարությունը, մեր ԱԺ-ն, մեր ժողովուրդը, որը ինքն է այո կամ ոչ ասելու հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխություններին, և մենք ինքներս ենք որոշում, թե ինչպիսի փոփոխություն ենք իրականացում: Իհարկե, կարող են լինել տարբեր երկրներ, տարբեր միջազգային կառույցներ, տարբեր պետություններ, որոնք դեմ կամ կողմ լինեն, ընդունեն կամ չընդունեն, բայց մենք բազմիցս նշել ենք՝ մեր նպատակը մեկն է, որ կարողանանք այս բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի ավելի արագ առաջընթացը թե´ ժողովրդավարության առումով, թե´ պետական կառավարման առումով, թե´ առհասարակ, որ կարողանանք նաև այն խնդիրները, որոնք գոնե այսօր անզեն աչքով առկա են Սահմանադրության մեջ, դրանք վերացնենք»,- ասաց Հ.Սահակյանը:

Մեր դիտարկմանը, որ այսինքն, բացառվո՞ւմ է, որ ինչպես սեպտեմբերի 3-ին եղավ Մոսկվայի ազդեցությունը ԵՏՄ-ին անդամակցելու ՀՀ որոշման վրա, այս դեպքում էլ Կրեմլը կարող է ինչ-որ կերպ ազդել սահմանադրական փոփոխությունների առումով, Հ.Սահակյանը նշեց. «Ես պատասխանեցի հարցին: Մենք անկախ պետություն ենք, մենք ենք որոշում մեր երկրի ներսում գործընթացները»:

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, հարցին թե ո՞վ է ՀՀ-ն ներկայացնելու ԵՏՄ նախագահների ապագա հավաքներին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Սահմանադրությունը շատ հստակ կարգավորում է այդ հարցերը: Երբ այս ամենը կընդունվի, եթե ինչ-որ մեկի մոտ հարց առաջանա, այդ ժամանակ կպատասխանենք»:

Տեսանյութեր

Լրահոս