Բաժիններ՝

Ucom-ը կստանա բջջային կապի ցանցի 44 կոդը

«Յուքոմ» ընկերությանը բջջային հեռախոսակապի նոր կոդ կունենա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 26-ի նիստում նախատեսում է թույլատրել «Յուքոմին» 2016 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. օգոստոսի 6-ը Հայաստանի տարածքում զբաղեցնել հանրային շարժական կապի ցանցի 44 տարածաշրջանային կոդը (NDC) և նշված կոդով ամբողջական XXXXXX համարային շարքը։

Հիշեցնենք, որ անցնող շաբաթ «Յուքոմը» վերջնականապես ձեռք բերեց հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «Օրանժ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս