
ՀՀ կառավարության հաջորդ նիստը կայանալու է օգոստոսի 31-ին

ՀՀ կառավարության հաջորդ նիստը կայանալու է օգոստոսի 31-ին՝ երկուշաբթի օրը: Կառավարության տեղեկատվության և վերլուծության կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերադարձած կլինի արձակուրդից և ինքը կվարի նիստը:
Հիշեցնենք, որ վարչապետ Հ. Աբրահամյանը կարճատև արձակուրդ է մեկնել օգոստոսի 19-ից, որի մի մասն ընտանիքի հետ անցկացնում է արտերկրում: